Հա

Համայնք

22/09/2020 - 13:12

«ԱԼԻՔ»-ը հիւրընկալեց պատգամաւոր Արա Շահվերդեանին

Երէկ կէսօրին «Ալիք»-ի վարչականները, խմբագրակազմը եւ ողջ պաշտօնէութիւնը հիւրընկալեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, որին ուղեկցում էր պատգամաւորի գրասենեակի պատասխանատու Ժ. Թարվերդեանը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ կէսօրին «Ալիք»-ի վարչականները, խմբագրակազմը եւ ողջ պաշտօնէութիւնը հիւրընկալեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, որին ուղեկցում էր պատգամաւորի գրասենեակի պատասխանատու Ժ. Թարվերդեանը:

Հանդիպման սկզբում «Ալիք»-ի գլխաւոր խմբագիր՝ Դերենիկ Մելիքեանը այցի օրը, որը հանընկնում էր Հայաստանի անկախ պետական անկախութեան վերականգնման տօն՝ Սեպտեմբերի 21-ին համարեց պատեհ զուգադիպութիւն եւ ընդգծեց, որ երբ խորհրդարանի մեր պատգամաւորները այցելում են «Ալիք», մեզ համար հպարտառիթ պահ է: Գլխաւոր խմբագիրը անդրադառնալով պատգամաւորի ուսերին ծանրացած պարտականութիւններին նշեց, որ պատգամաւորի այցը ուշագրաւ է, քանի որ մեր պատգամաւորը խորհրդարանում համարւում է այն ներկայացուցիչը, ով համայնքի տարբեր միաւորների, տարբեր կառոյցների եւ մի խօսքով՝ բոլոր ոլորտների ու անհատների հայելին է հանդիսանում եւ դառնում այն լիակատար ներկայացուցիչը, ով  պետական շրջանակներում բարձրացնում է հայութեան ձայնը, ի դէպ՝ ոչ միայն Իրանում, այլ նաեւ արտերկրում:

Հանդիպմանը, պատգամաւորը «Ալիք»-ը համարեց այն հարազատ միջավայրը, որով ներշնչւել ու դաստիարակւել է ինքը, եւ որպէս Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի  փոխնախագահ՝ շնորհաւորեց Հայաստանի Անկախութեան 29-րդ տարեդարձը, նաեւ ողջունեց «Սրբազան պաշտպանութեան» շաբաթւայ մեկնարկը եւ գնահատանքով ու երախտագիտութեան խօսքերով դիմեց հայ նահատակների, անձնուրացների ընտանիքներին եւ հայ զինւորներին, ովքեր Իրանի հողային ամբողջականութեան համար ոչինչ չխնայեցին: Նա անդրադարձաւ թէ՛ կորոնայի համաճարակի, եւ թէ՛ տնտեսական տագնապների հետեւանքով առկայ դժւարութիւններին, եւ ընդգծեց, որ իր կարելին չի խնայելու, ըստ հնարաւորինս դժւարութիւնները կարգաւորելու համար եւ գնահատեց «Ալիք»-ի ընտանիքի ծանր պարտականութիւնը  համայնքին բազմաբնոյթ բնագաւառներում իրազեկ դարձնելու համար եւ ընդգծեց. «բոլորիս պարտականութիւնն է նւազագոյնին հասցնել համայնքի դժւարութիւնները»:

Հանդիպմանը ներկայ էին «Ալիք»-ի վարչութեան անդամները եւ պատգամաւորի գրասենեակի պատասխանատուն:

Յարակից լուրեր

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Արա Շահվերդեանը արձագանգել է իրանցի զբօսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած քննադատութիւններին
    Արա Շահվերդեանը արձագանգել է իրանցի զբօսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած քննադատութիւններին

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերան միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանգելով Հայաստանում կորոնավիրուսի դէմ պատւաստւելուն ուղղւած որոշ իրանցի պաշտօնեաների քննադատութիւններին, եւ այդ առիթով հայաստանեան ուղեւորութիւնների աճող ծաւալներին:

  • «Ահաբեկիչների եւ Իսրայէլի ներկայութիւնը Իրանի հիւսիսում ուշադրութեան առանցքում է»․ Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր
    «Ահաբեկիչների եւ Իսրայէլի ներկայութիւնը Իրանի հիւսիսում ուշադրութեան առանցքում է»․ Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր

    Առաջիկայ 10 օրում ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտաւորւել է մի քանի տարածք ներկայացնել Իրանից ժամանած բարձրաստիճան հիւրերին հայ-իրանական բարձր տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը պատւիրակութեան կազմում Հայաստանում է հայ-իրանական գործարար համաժողովի մասնակցելու համար։

  • Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ՝ գնահատւեցին հայոց դպրոցների տեսչակազմերն ու տնօրէնները
    Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ՝ գնահատւեցին հայոց դպրոցների տեսչակազմերն ու տնօրէնները

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ հայոց դպրոցների տեսչակազմի եւ տնօրինութեան հետ հանդիպում, որի ընթացքում դպրոցների տնօրէնները պարգեւատրւեցին պառլամենտում Կրթութեան նախարարութեան տեղակալի անունից տրւած գնահատագրերով:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։