Հա

Համայնք

24/09/2020 - 09:59

Սաուդցիները խառը ազդանշաններ են ուղարկում Իսրայէլի հետ յարաբերութիւնների հաստատման հնարաւորութեան վերաբերեալ

Սաուդական Արաբիայի համար Իսրայէլի հետ խաղաղութեան ուղին միշտ կախւած է եղել պաղեստինցիների հետ համաձայնագրից, բայց որոշակի ազդանշաններ ցոյց են տալիս, որ փոփոխութիւններ կարող են տեղի ունենալ, եւ որ ցանկացած բեկում պէտք է գայ գահաժառանգ, արքայազն Մոհամմադ բին Սալմանից: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Associated Press-ը` վկայակոչելով վերլուծաբաններին եւ ինսայդարներին:

«alikonline.ir»- Սաուդական Արաբիայի համար Իսրայէլի հետ խաղաղութեան ուղին միշտ կախւած է եղել պաղեստինցիների հետ համաձայնագրից, բայց որոշակի ազդանշաններ ցոյց են տալիս, որ փոփոխութիւններ կարող են տեղի ունենալ, եւ որ ցանկացած բեկում պէտք է գայ գահաժառանգ, արքայազն Մոհամմադ բին Սալմանից: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Associated Press-ը` վկայակոչելով վերլուծաբաններին եւ ինսայդարներին:

Իսրայէլի հետ Սաուդական Արաբիայի յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ իրարամերժ հաղորդումները բխում են 35-ամեայ թագաժառանգի եւ նրա 84-ամեայ հօր` Սալման թագաւորի` ազգային շահերի վերաբերեալ տեսակէտների շուրջ ունեցած տարաձայնութիւններից:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սերունդների բախում գոյութիւն ունի»,- ասել է Բահրէյնի թագաւորի խորհրդական Մարկ Շնայէրը, ով բանակցութիւններ է վարել Սաուդական Արաբիայի եւ Պարսից ծոցի միւս երկրների հետ Իսրայէլի հետ աւելի սերտ կապեր հաստատելու համար:

Նրա խօսքով` թագաժառանգի եղբայրը` ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպան, արքայազն Խալիդ բին Սալմանը, ասել է, որ ժառանգի հիմնական առաջնահերութիւնը Սաուդական Արաբիայի տնտեսութեան բարեփոխումն է: Նա ասել է հէնց այս խօսքերը. «Մենք չենք կարող յաջողութեան հասնել առանց Իսրայէլի»: Ուստի սաուդցիների համար դա ոչ թէ «եթէ»-ի, այլ «երբ»-ի հարց է: Եւ կասկած չկայ, որ նրանք յարաբերութիւններ կը հաստատեն Իսրայէլի հետ»,- ասել է Շնայէրը:

Սաուդական Արաբիայի յայտնի արքայազն Թուրքի ալ-Ֆէյսալը յայտարարել է, որ «թագաւորի եւ թագաժառանգի միջեւ տարաձայնութիւնների մասին ցանկացած խոսակցութիւն պարզապէս շահարկում է»:

AP-ն նշում է, որ Սաուդական Արաբիայի եւ Իսրայէլի միջեւ պաշտօնական յարաբերութիւնները քիչ հաւանական են, քանի դեռ թագաւորն է իշխանութեան գլխում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։