Հա

Համայնք

16/11/2020 - 13:05

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ. Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների նամակը՝ ԻԻՀ-ում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ա. Թումանեանին

Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը իր իշխանութեան երկու եւ կէս ամեայ պաշտօնավարման ընթացքում սխալներ է թոյլ տւել արտաքին քաղաքականութեան ոլորտում՝ չզանազանելով թշնամին եւ բարեկամը, ինչը եւ նկատւեց Արցախեան 45-օրեայ պատերազմի ընթացքում, որի արդիւնքը եղաւ Հայ ժողովրդի  արժանապատւութեան կորուստը եւ արձանագրւեց ազգային աղէտը եւ ողբերգութիւնը։

Նամակում մասնաւորապէս ասւած է.-

Արցախեան 45-օրեայ պատերազմի հանգուցալուծման կապակցութեամբ, թւականիս նոյեմբերի 10-ին ստորագրւած սահմռկեցուցիչ համաձայնագիրը ցնցեց բոլորիս հոգին։

Համաձայնագիր, որը գաղտնի բանակցութիւնների արդիւնքում, միանձնեայ պատասխանատւութեամբ, առանց ազգային, եկեղեցական եւ քաղաքական գործիչների նաեւ հասարակութեան տեղեկացնելու, դրոշմւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութեամբ՝ թշնամուն սկուտեղի վրայ յանձնելով  30 տարիների ընթացքում մեր հայորդիների արեան գնով ազատագրւած հազարամեայ պապենական հողերը եւ ընդունելով թշնամու բոլոր նւաստացուցիչ պայմանները, որից կարեւորագոյնը կարելի է համարել Թուրքիայի եւ Ադրբեջանի տարիների նպատակը՝ Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան միջեւ երկու ուղղութիւններով կապ հաստատելու հնարաւորութիւնը, որի համար բացւելու են Հայաստանի հարաւային դարպասները։

Այս դաւաճանական քաղաքական դիրքորոշումը եւ կատարւած գործողութիւնը սկիզբն է լինելու Արցախի հայաթափմանը եւ վտանգելու են Հայաստանի գոյապահպանումը, որն է թուրքի դարաւոր երազանքը։

Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը իր իշխանութեան երկու եւ կէս ամեայ պաշտօնավարման ընթացքում սխալներ է թոյլ տւել արտաքին քաղաքականութեան ոլորտում՝ չզանազանելով թշնամին եւ բարեկամը, ինչը եւ նկատւեց Արցախեան 45-օրեայ պատերազմի ընթացքում, որի արդիւնքը եղաւ Հայ ժողովրդի  արժանապատւութեան կորուստը եւ արձանագրւեց ազգային աղէտը եւ ողբերգութիւնը։

Արդ, Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, Իրանահայ երկու Թեմերս, խստիւ դատապարտելով Նիկոլ Փաշինեանի միջոցով իրագործւած պարտւողական, խայտառակ գործարքը եւ, այժմ, նաեւ սեփական իշխանութիւնը պահելու եւ ինքնարդարացման նպատակով, երկրում ներքին թշնամանք սերմանելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու եւ հայ ժողովրդի միասնականութիւնը վտանգող գործողութիւնները, պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ հրաժարականը։ Երիցս դատապարտելի քայլ է համարւում նաեւ հրաժարականի արդարացի պահանջի դէմ  նրա կողմից ձեռնարկւած ճնշման եւ բռնութիւնների փորձերը։

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թիֆլիսի հայագիտութեան ֆակուլտետի դասախօս եւ միեւնոյն ժամանակ վրաց կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ տկն. Լէյլա Ջիջիլաւային, պրն. Ալի Ալիեւ վրաց սիւնի եւ շիա համայնքների առաջնորդին, հոջ. Մոհամադ Ջաւադ Ադաբիին եւ Սէյեդէ Նարգես Ղասեմիին։

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Իրանահայ ջրանկարիչներ» գրքի հեղինակ՝ պրն. Ամիր Դաւուդիփուրին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Իրանահայ ջրանկարիչներ» գրքի հեղինակ՝ պրն. Ամիր Դաւուդիփուրին

    Հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Իրանահայ ջրանկարիչներ» գրքի հեղինակ Ամիր Դաւուդիփուրին եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանին:

  • Առանձնեակապետութիւն
    Առանձնեակապետութիւն

    Ցանկացած ժողովրդավարութեան առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։ Իրական ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման պրոցեսն առաւելագոյն չափով ապակենտրոնացւած է, դրանում ներգրաււած են իշխանութեան հնարաւորին չափ շատ մակարդակներ, օղակներ ու մարմիններ, գործում են զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հնարաւորութիւն են տալիս որոշումները զերծ պահել կամայականութիւններից, քաղաքական կոնիւնկտուրայից, անձնական շահագրռւածութիւններից։ 

  • «Նիկոլ Փաշինեանն ինչ ասում է, Արայիկ Յարութիւնեանը որեւէ կերպ չի հակադարձում նրան». Արթուր Մոսիեան
    «Նիկոլ Փաշինեանն ինչ ասում է, Արայիկ Յարութիւնեանը որեւէ կերպ չի հակադարձում նրան». Արթուր Մոսիեան

    ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը խորհրդարանից յետ է կանչել Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնաւորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխութեան նախաձեռնութեան իրացման ընթացքում հնչած տարաբնոյթ քաղաքական գնահատականները, ինչպէս նաեւ նախագծի վերաբերեալ հանրութեան շրջանում առաջացած բացասական արձագանգները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարւածութեան հերթական պատճառ դառնալ:

  • Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը
    Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը

    168.am-ի հետ զրոյցում վրացի եւրոպագէտ Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ դժւար է իր համար մեկնաբանել, թէ որ կողմն է տապալել հանդիպումը: Սակայն, նրա գնահատմամբ, հանգամանքը, որ հանդիպումը տեղի չի ունենալու, արդէն իսկ վատ միտում է այն ողջ գործընթացի համար, որը Բրիւսէլի մասնակցութեամբ էր սկսւել դեռեւս անցեալ տարեվերջից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։