Հա

Համայնք

30/11/2021 - 13:23

Բանախօսութիւն՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ. «Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ իրականացւող վերջին զարգացումները»

Կ. Դ. - Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ երէկ, նոյեմբերի 29-ի երեկոյեան միութեան «Արցախ» սրահում կազմակերպւել էր բանախօսական երեկոյ՝ Հայաստանի վերջին ներքաղաքական իրավիճակի, 44-օրեայ Արցախեան պատերազմին յաջորդած իրադարձութիւնների, Իրան-Հայաստան յարաբերութիւնների եւ Հայաստանի ու տարածաշրջանի ռազմավարական խնդիրների մասին:

«ԱԼԻՔ»- Կ. Դ. - Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ երէկ, նոյեմբերի 29-ի երեկոյեան միութեան «Արցախ» սրահում կազմակերպւել էր բանախօսական երեկոյ՝ Հայաստանի վերջին ներքաղաքական իրավիճակի, 44-օրեայ Արցախեան պատերազմին յաջորդած իրադարձութիւնների, Իրան-Հայաստան յարաբերութիւնների եւ Հայաստանի ու տարածաշրջանի ռազմավարական խնդիրների մասին:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտ. Վիգէն Բաղումեանը: Սկզբում միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս յարգել 44-օրեայ պատերազմում զոհւած նահատակների յիշատակը, որից յետոյ բարձրախօսը փոխանցեց օրւայ բանախօսին: Ճրտ. Վիգէն Բաղումեանը Հայաստանի ներկայ իրավիճակին անդրադառնալուց առաջ, համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանի վերջին աւելի քան երկու տարիների ներքաղաքական այն իրադարձութիւնները, որոնք յանգեցրին ներկայ ճգնաժամային պայմաններին, նաեւ ակնարկեց տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին: Նա իր բանախօսութեան մէջ անդրադարձաւ Հայաստանի իշխող վարչակազմի վերջին երկու տարիներին իրականացրած ապազգային բոլոր քայլերին, սկսած բարձրագոյն ուսման հաստատութիւններից Հայոց պատմութեան, Հայ եկեղեցու պատմութեան, ազգային արժէքների փոխանցման թեմաների զեղչելուն կամ նւազագոյնին իջեցնելուն, Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ կաթողիկոսարանի դէմ յարձակումներին եւ նմանօրինակ բազմաթիւ ապազգային քայլերին, դրանք համարելով հարւած հայ ժողովրդի ազգային արժէքներին եւ ինքնութեանը: Բանախօսը ցաւով անդրադարձաւ հայ ժողովրդի ներկայ պառակտւած վիճակին, որը համարեց Հայաստանի ներկայիս վարչակազմի քայլերի հետեւանք: ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը քարտէզների միջոցով ներկայացրեց Հայաստանի աշխարհաքաղաքական պայմանները ու աշխարհագրական դիրքը եւ իր երկու թշնամի հարեւաններ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումները եւ ներկայի իրավիճակի շարունակականութիւնը, մեծ սպառնալիք համարեց Հայաստանի ինքնիշխանութեան համար: Նա իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Իսրայէլի ադրբեջանամէտ քայլերին եւ ցուցաբերած օգնութիւններին, որոնք վտանգաւոր են տարածաշրջանի համար: Ելոյթի այլ բաժնում բանախօսը կարեւորութեամբ նշեց Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը, ընդգծելով որ պանթուրքիստական նկրտումները մեծ հարւած է լինելու նաեւ միջազգային հանրութեան համար: Նա նշեց, որ այսօր Հայաստանի երկու թշնամի հարեւանները ոչ միայն ձգտում են տէր կանգնել Զանգեզուրին, այլ ամբողջ Հայաստանին եւ աւելացրեց, որ անհրաժեշտ է դիմադրել Հայաստանի դէմ ծաւալւող դաւադրութեանը, անհրաժեշտ է ամէն գնով դէմ գնալ այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքի թեմային եւ դէմ գնալ հայ-թուրքական պայմանաւորւած յարաբերութիւններին, որի պայմանները թելադրում են թուրքերը՝ հրաժարւել Հայոց Ցեղասպանութիւնից, ճանաչել իր հողային ամբողջականութիւնը եւ Ղարաբաղը ամբողջութեամբ յանձնել Ադրբեջանին, եւ այսպէս շարունակեց, որ նման նախապայմաններով հնարաւոր չէ յարաբերութիւն կարգաւորել, եւ դա բնութագրեց հայ ժողովրդի ինքնութիւնը վտանգող հանգամանք: Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց բանախօսը տւեց սպառիչ պատասխաններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։