Հա

Համայնք

26/12/2021 - 08:14

Առողջապահութեան նախարարը այցելել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան

 Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին, երէկ՝ դեկտեմբերի 25-ին այցելել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան:

«alikonline.ir» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին, երէկ՝ դեկտեմբերի 25-ին այցելել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան:

Այցելութեան ընթացքում ներկայ են եղել Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ազգ. առաջնորդարանից, եւ ազգային մարմիններից ներկայացուցիչներ:

Նախարարը շրջել է բուժարանի տարբեր բաժիններով, ներկայ է գտւել կենտրոնի պատասխանատուների շրջանակում, շնորհաւորել է Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ շնորհակալութիւն է յայտնել մատուցած ծառայութիւնների համար:

Նա յատուկ կարեւորել է բուժաշխատողների ծառայութիւնները՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարութեան համար հասարակութեան տարբեր շերտերի միջեւ տաբերութիւն չկայ: Անդրադառնալով իր այցի նպատակին նախարարն ասել է, որ եկել է ծանօթանալու առողջապահութեան ոլորտին առնչւող քրիստոնեայ հայրենակիցներին յուզող հարցերին:

Նա մասնաւորապէս շեշտել է ծառայութիւնների մատուցման որակի բարելաււման անհրաժեշտութիւնը:

Նշենք, որ բուժարանի պատասխանատուները նախարարի հետ կիսել են «Ա. Աւետիսեան» բուժարանի զարգացման վերաբերեալ իրենց յուզող հարցերը, եւ նախարարն իր հերթին խոստացել է ջանքեր գործադրել խնդիրների լուծման ուղղութեամբ:

Յատկանշական է, որ ԱՆ նախարարին ուղեկցել են «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանի նախագահ դոկտ. Ալիռեզա Զալին, առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի ղեկավար ճրտգ. Մոհամմադ Հաշեմին։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/item/72994-#sigProIdeea04880d7

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։