Իրանի բիզնես գործարքները հարեւան 15 երկրների հետ վերջին 9 ամսում աճել են 42 տոկոսով:
«alikonline.ir» - Իրանի բիզնես գործարքները հարեւան 15 երկրների հետ վերջին 9 ամսում աճել են 42 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային վարչութեան ղեկավարը:
Ըստ 168.am-ի՝ Ալիռեզա Մողադասին ասել է, որ հարեւան երկրների հետ քաղաքական եւ տնտեսական կապերի ընդլայնումը նախագահ Ռէյիսիի վարչակազմի առանցքային քաղաքականութիւնն է:
Իրանի արտաքին առեւտուրը վերջին 9 ամսում կազմել է 72.87 մլրդ դոլար՝ 122 մլն 455 հազար տոննա ապրանք, որից 75.17 մլն տոննան՝ 36.81 մլրդ դոլար արժողութեամբ, բաժին է ընկել հարեւանների հետ առեւտրին:
Այդ ընթացքում, ըստ պաշտօնեայի, Իրանը հարեւան երկրներ է արտահանել աւելի քան 57 մլն 335 հազար տոննա ապրանք՝ 18.766 մլրդ դոլար արժողութեամբ, ինչը արժէքային առումով աճել է 24 տոկոսով: