Երէկ՝ յունւարի 18-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հիւրընկալել էր նորապսակ զոյգերի:
«alikonline.ir» - Երէկ՝ յունւարի 18-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հիւրընկալել էր նորապսակ զոյգերի:
Ընթրիք-միջոցառումը տեղի է ունեցել Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնում: Ակզբում պատգամաւոր Արա Շահվերդեանն ողջունել է իր հիւրերին, եւ շնորհակալութիւն յայտնել հրաւէրն ընդառաջելու համար: Այնուհետեւ ծանօթացել է նոր ամուսնացած երիտասարդ զոյգերի հետ, տեղեկացել է նրանց խնդիրներին՝ զբաղւածութեան հարցերի վերաբերեալ:
Արա Շահվերդեանը շեշտել է, որ յատուկ կարեւորում է երիտասարդների ակտիւութեան եւ ներգրաււածութեան աճը՝ հանրային, հասարական եւ տարբեր ոլորտների ուղղութեամբ:
Արա Շահվերդեանը նշել է, որ հայ երիտասարդութիւնն արժանի է պայծառ ապագայի, եւ նրանց նաեւ պէտք է տրւի իրական հնարաւորութիւն՝ այդ ապագան կերտելու համար:
Նա համապարփակ անդրադարձ է կատարել երիտասարդութեան զարգացմանն ուղղւած իր տարբեր ծրագրերին, մասնաւորապէս՝ բանկերի հետ անցկացրած բանակցութիւններին, որի արդիւնքում որոշակի բոնուսներ է ձեռք բերել նորապսակների համար՝ վարկերի տրամադրման ընթացակարգերի սահունացման ուղղութեամբ:
Նա, մասնաւորապէս, յոյս է յայտնել, որ երիտասարդներն ապագայում կը դառնան հասարակութեան աւելի ակտիւ անդամներ եւ կաջակցեն համայնքի զարգացման ծրագրերին, եւ իրենց գործունէութիւնը կուղղեն սոցիալական եւ հանրային կարեւորութիւն ունեցող խնդիրների լուծմանը:
Միջոցառման ընթացքում երիտասարդները պատգամաւորի հետ քննարկել են երիտասարդութեանը յուզող մի շարք սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հարցեր: