Հա

Համայնք

18/04/2022 - 14:02

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշեց Քրիստոսի Յարութեան տօնը

Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը երէկ նշւեց համայն Քրիստոնեայ աշխարհում, եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւս շուքով նշեց տօնը: Իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում օրւայ առիթով մատուցւեց ս. պատարագ: Թեհրանի հայոց թեմում եւս հակառակ նախորդ երկու տարիներին, որ կորոնայի համաճարակի պատճառով եկեղեցական արարողութիւնները դռնփակ էին, այս տարի մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ եւ բոլոր միութիւններում եւս աւանդական հաւկթախաղ էր կազմակերպւել:

«ԱԼԻՔ»,Կ.Դ.- Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը երէկ նշւեց համայն Քրիստոնեայ աշխարհում, եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւս շուքով նշեց տօնը: Իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում օրւայ առիթով մատուցւեց ս. պատարագ: Թեհրանի հայոց թեմում եւս հակառակ նախորդ երկու տարիներին, որ կորոնայի համաճարակի պատճառով եկեղեցական արարողութիւնները դռնփակ էին, այս տարի մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ եւ բոլոր միութիւններում եւս աւանդական հաւկթախաղ էր կազմակերպւել:

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրւայ պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգըսեանը: Ս. պատարագի ընթացքում Սրբազան Հայրը իր քարոզի մէջ ընդգծեց. «Մեր ժողովրդի եւ եկեղեցու երկհազարամեայ կեանքը գեղեցկագոյն վկան է յարութեան կենսապարգեւ խորհրդի: Մենք էլ ազգովին անցանքհուրի եւ սուրի, այլեւ մահւան ձորի միջից եւ սակայն չմեռանք, մնացինք կենդանի, շնորհիւ՝ մեր յարաճուն ու կենդանի հաւատքի ու վստահաբար շարունակելու ենք մեր կեանքի գոյատեւման պայքարը, միշտ յարութեան տեսլականով»:

Եկեղեցական արարողութեան աւարտին, ինչու չէ նաեւ երեկոյեան ժամը 5-ից 7-ը, Սրբազան Հայրը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեցին շնորհաւորանքներ եւ Եկեղեցական խորհրդի ջանքերով կազմակերպւել էր ընդունելութիւն

Յարակից լուրեր

  • Քրիստոսի Յարութեան տօնը նշւել է իրանահայ երեք թեմերում
    Քրիստոսի Յարութեան տօնը նշւել է իրանահայ երեք թեմերում

    Այս տարի Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը՝ Զատիկը նշւեց մարտի 27-ին, համայն քրիստոնեայ աշխարհում, այդ թւում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում: Յարութեան տօնը նշանաւորւեց ս. պատարգի մատուցմամբ, իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում:
    Թեհրանում տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց բոլոր եկեղեցիներում:

  • ՊԱՏԳԱՄ - Ապրել յարութեան հաւատքով
    ՊԱՏԳԱՄ - Ապրել յարութեան հաւատքով

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան հաւատքով ու խորհրդով ապրեց մեր ժողովուրդը իր վերջին երկու հազար տարիները: Քրիստոսի Յարութիւնը եղաւ կեանք ու կեանքի ուղեցոյց եւ յարացոյց մեր ժողովրդի: Դարերի ընթացքում իր առջեւ պատնէշւող դժւարութիւնները, հալածանքները, իր երկրի աւերումներն ու աւերածութիւնները երբեք չվհատեցրին նրան, որովհետեւ հաւատացած էր կեանքի, ճշմարտաբոյր կեանքի յաղթանակին:

  • ՊԱՏԳԱՄ - Քրիստոսի յարութիւնը՝ սկիզբ մի նոր կեանքի
    ՊԱՏԳԱՄ - Քրիստոսի յարութիւնը՝ սկիզբ մի նոր կեանքի

    Քրիստոսը կատարեալ մարմնով յարութիւն առաւ եւ առաջին անգամ երեւաց իւղաբեր կանանց եւ ապա՝ աշակերտներին: Հրեշտակները մեծագոյն աւետիսը տւեցին աշխարհին, որ «Նա այստեղ չէ, այլ՝ յարութիւն առաւ»: Ահաւասիկ, այսպէս տեղի ունեցաւ յարութիւնը Քրիստոսի՝ աստւածային փառքով եւ պատւով:

  • ՊԱՏԳԱՄ - Մահւան մութ փապուղուց այն կողմ
    ՊԱՏԳԱՄ - Մահւան մութ փապուղուց այն կողմ

    Աշխարհի մարդկութեան տրւած այս մեծագոյն յոյսով ողջունենք իրար՝ որպէս ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալներ: Ապրենք այնպէս, որ մահւան ստւերը երբեք չընկնի մեր լուսեղէն, աստւածատիպ եւ անստւեր հոգու վրայ, որպէսզի կարողանանք մի օր միանալ Յարուցեալ Փրկչին՝ Նրա հետ դուրս գալով մահւան մութ փապուղուց եւ գրկել Լոյսը յաւիտենական:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։