Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը երէկ նշւեց համայն Քրիստոնեայ աշխարհում, եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւս շուքով նշեց տօնը: Իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում օրւայ առիթով մատուցւեց ս. պատարագ: Թեհրանի հայոց թեմում եւս հակառակ նախորդ երկու տարիներին, որ կորոնայի համաճարակի պատճառով եկեղեցական արարողութիւնները դռնփակ էին, այս տարի մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ եւ բոլոր միութիւններում եւս աւանդական հաւկթախաղ էր կազմակերպւել:
«ԱԼԻՔ»,Կ.Դ.- Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը երէկ նշւեց համայն Քրիստոնեայ աշխարհում, եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւս շուքով նշեց տօնը: Իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում օրւայ առիթով մատուցւեց ս. պատարագ: Թեհրանի հայոց թեմում եւս հակառակ նախորդ երկու տարիներին, որ կորոնայի համաճարակի պատճառով եկեղեցական արարողութիւնները դռնփակ էին, այս տարի մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ եւ բոլոր միութիւններում եւս աւանդական հաւկթախաղ էր կազմակերպւել:
Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրւայ պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգըսեանը: Ս. պատարագի ընթացքում Սրբազան Հայրը իր քարոզի մէջ ընդգծեց. «Մեր ժողովրդի եւ եկեղեցու երկհազարամեայ կեանքը գեղեցկագոյն վկան է յարութեան կենսապարգեւ խորհրդի: Մենք էլ ազգովին անցանքհուրի եւ սուրի, այլեւ մահւան ձորի միջից եւ սակայն չմեռանք, մնացինք կենդանի, շնորհիւ՝ մեր յարաճուն ու կենդանի հաւատքի ու վստահաբար շարունակելու ենք մեր կեանքի գոյատեւման պայքարը, միշտ յարութեան տեսլականով»:
Եկեղեցական արարողութեան աւարտին, ինչու չէ նաեւ երեկոյեան ժամը 5-ից 7-ը, Սրբազան Հայրը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեցին շնորհաւորանքներ եւ Եկեղեցական խորհրդի ջանքերով կազմակերպւել էր ընդունելութիւն