Հա

Համայնք

04/09/2022 - 13:50

«Ռուսական նաւթի գների շեմ մտցնելու գործընթացը բաւական դժւար է լինելու». Ֆրանսիայի ֆինանսների նախարար

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ լը Մերը շաբաթ յայտարարել է, որ «Մեծ եօթնեակ»-ի երկրների՝ ռուսական նաւթի գների շեմ մտցնելու ջանքերի յաջողութեան համար կը պահանջւեն պարտաւորութիւններ ամբողջ միջազգային հանրութեան կողմից։

«alikonline.ir» - Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ լը Մերը շաբաթ յայտարարել է, որ «Մեծ եօթնեակ»-ի երկրների՝ ռուսական նաւթի գների շեմ մտցնելու ջանքերի յաջողութեան համար կը պահանջւեն պարտաւորութիւններ ամբողջ միջազգային հանրութեան կողմից։ Գրում է News.am-ը:

«Մեծ եօթնեակ»-ի տնտեսական տէրութիւններն ուրբաթ յայտարարել են, որ համաձայնեցրել են ռուսական նաւթի գների շեմ մտցնելու պլանը։

Լը Մերը CNBC-ի հարցազրոյցում ասել է, որ այդ քաղաքականութիւնը պէտք է իրականացւի որպէս «պատերազմի դէմ գլոբալ միջոց»։

«Մեծ եօթնեակ»-ը, որի մէջ մտնում են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Ճապոնիան, դեռեւս չի կողմնորոշւել, թէ ինչպէս է իրականացւելու գների սահմանափակումը, եւ այդ գործընթացը, խոստովանել է լը Մերը, «բաւական դժւար է լինելու»։

Բայց սպասւում է, որ այն պատրաստ կը լինի մինչեւ դեկտեմբերի սկիզբ, երբ ուժի մէջ կը մտնեն ԵՄ-ի պատժամիջոցները ռուսական նաւթի ծովային ներմուծման նկատմամբ։

«Մենք գիտենք, որ մեզ հարկաւոր է բոլոր 27 անդամ երկրների միասնութիւնը, եթէ ցանկանում ենք կանաչ լոյս ստանալ այդ սահմանափակումը մտցնելու համար»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԵՄ այն երկրներին, որոնք չեն մտնում «Մեծ եօթնեակ»-ի կազմի մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։