Հա

Համայնք

Items filtered by date: Երկուշաբթի, 07 Հոկտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողութեանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հիւսիսում: Այդ մասին ասւած է Սպիտակ տան հաղորդագրութեան մէջ, որը հրապարակւել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախօսազրոյցից յետոյ:

Published in Միջազգային

Փաստաբան Մարկ Զէյդը, որը ներկայացնում է լրտեսական հանրութիւնից իրազեկողի շահերը, որը եւ հնչեղ սկանդալ էր առաջացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրայինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հեռախօսազրոյցի պատճառով, պատմել է ABC News հեռուստաալիքին, որ այժմ նա ներկայացնում է նաեւ երկրորդ իրազեկողի հետաքրքրութիւնները:

Published in Միջազգային

Հոկտեմբերի 12-ին եւ 15-ին Հայաստանի ազգային հաւաքականը կանցկացնի Եւրօ-2020-ի ընտրական փուլի 7-րդ եւ 8-րդ տուրերի հանդիպումները՝ հիւրընկալւելով համապատասխանաբար Լիխտենշտւյնի եւ Ֆինլանդիայի հաւաքականներին:

Published in Մարզական

Լոնդոնում 81 տարեկանում մահացել է Ջինջեր Բէյքերը։

Published in Այլ

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

Published in Նոր Ջուղա

Սոյն մէկօրեայ վարժարանի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9։00-ին, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, ազգային մարմինների, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, դպրոցի անձնակազմի, աշակերտների եւ ծնողների։

Published in Նոր Ջուղա

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի ստեղծագործութիւնների պահպանման եւ հրապարակման գրասենեակն անդրադարձել է Իրաքում տեղի ունեցող անկարգութիւններին:

Published in Իրան

Երէկ՝ հոկտեմբերի 6-ին, Ժնեւում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ:

Երէկ՝ երեկոյեան Երեւանի Հանրապետութեան հրապարակում  կայացել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք տեղեկատւական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադէպ մեգանախագծով համերգը, որի ընթացքում «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագոյն տեխնոլոգիաները:

Զանգւածային անկարգութիւններն Իրաքում շարունակւում են: Երէկ՝ հոկտեմբերի 6-ին մայրաքաղաք Բաղդադի արեւելքում իրաւապահների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով զոհւել է 5 մարդ, վիրաւորւել՝ 15-ը:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։