MENU
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմը, երկուշաբթի, յուլիսի 15-ին, ցուցադրւել է Սպահանի «Սիթի-սենթեր»-ի կինոդահլիճում
Մերձաւոր Արեւելքի լարւած իրավիճակն ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականութեան անմիջական արդիւնքն է: Այս մասին ռուսական «Argumenty i Fakty» շաբաթաթերթի հետ զրոյցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:
ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարել է, որ վրացական հանրութիւնը պէտք է երկրում հակառուսական ելոյթների ֆոնին համախմբւի եւ պետական ու հանրային մակարդակով ստեղծւած իրավիճակի շուրջ «ազնիւ զրոյց» սկսի:
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղութեամբ ԱՄՆ-ի ռազմական հարւածները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա՝ նշելով, որ Անկարան այլեւս կարող է չակնկալել ամերիկեան «F-35» կործանիչների ձեռքբերումը:
Վենետիկի յանձնաժողովը, որը մասնագիտացւած խորհրդատւական մարմին է եւ, ըստ էութեան, Եւրոպայի խորհրդի պաշտօնական տեսակէտն արտայայտողը, հաստատեց այն պնդումները, որ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ շատ այլ անձինք արել էին: Խօսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս` դատարանների շրջափակումը, քաղաքական իշխանութեան կողմից դատաւորների նկատմամբ ճնշումներն անթոյլատրելի համարելու մասին է: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:
ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի անցկացրած` սպառողական շուկայի հետազօտութիւնը ցոյց է տւել, որ Լոս Անջելէսի միջազգային օդանաւակայանի (LAX) եւ «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանի (EVN) միջեւ նոր չւերթի գործարկման անհրաժեշտութիւն կայ: Շուկայի հետազօտութիւնն իրականացւել է 2019 թւականի մայիսի 3-ից մինչեւ յունիսի 13-ը` ներառելով աւելի քան 2200 ամերիկահայերի, հիմնականում` Կալիֆորնիա նահանգից:
Սունդուկեանի անւան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատեւ հիւանդութիւնից յետոյ մահացել է ՀՀ վաստակաւոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդեանը։