Հա

Համայնք

Items filtered by date: Երկուշաբթի, 11 Յունւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երկուշաբթի, 11 Յունւարի 2021 19:55

Փաշինեանը չկատարեց հերթական խոստումը

Փաշինեանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիեւի հետ այսօր յայտարարութիւն ստորագրեց՝ առաց գերիների եւ անհետ կորածների ճակատագրի մասին որեւէ երաշխիք ստանալու:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարութիւն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցւածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:

Երկուշաբթի, 11 Յունւարի 2021 14:00

11 յունւարի 2021

Published in PDF

Այսօր Մոսկւայում կը կայանայ Պուտին-Ալիեւ-Փաշինեան եռակողմ ձեւաչափով հանդիպումը, որի ընթացքում ըստ Կրեմլի տարածած պաշտօնական հաղորդագրութեան՝ «Նախատեսւում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների յայտարարութեան կատարումը եւ քննարկել տարածաշրջանում առկայ խնդիրները լուծելու հետագայ քայլերը: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւելու ռազմական գործողութիւններից տուժած տարածքների բնակիչներին օգնութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին»:

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 11 Յունւարի 2021 13:30

Ժողովուրդի մտաւորականութիւնը

Նիկոլ Փաշինեանի յունուար 11-ին Մոսկուա այցելութիւնը դուռ բացաւ բազմազան հարցականներու: Հայաստանի վարչապետը կ՛երթայ Մոսկուա Ռուսիոյ նախագահին հետ հանդիպելո՞ւ, թէ՞ մասնակցելու եռաչափ` Ռուսիա, Հայաստան եւ Ազրպէյճան բանակցութեան մը: Ի՞նչ է հանդիպման օրակարգը: Արդեօք եռակողմ յայտարարութիւնը ամբողջացնող կամ օրինականացնող համաձայնագիր մը պիտի ստորագրուի՞: Գետնի վրայ կատարուած սրբագրութիւններէն դատելով - միշտ ի վնաս Հայաստանի - կարելի՞ է նախատեսել նոր կորուստները ստորացուցիչ նոր պայմաններ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանտան մօտ ստորագրահաւաք է տեղի ունենում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի: Այս մասին իր ֆէյսբուքեան ուղիղի եթերի միջոցով տեղեկացնում է Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը:

Հայոց պետականութիւնը վերականգնելու հնարաւորութիւնը վերջին մի քանի հարիւրամեակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը: Այն բխում էր ոչ միայն սեփական մշակոյթը, ինքնութիւնն ու պատմութիւնը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտութիւնից, այլ նաեւ սեփական ճակատագրի տէրը դառնալու ձգտումից: Հէնց դա է եղել մեր նախնիների առաքելութիւնը, որոնք գործնականում կատարեցին անհնարինը՝ պետականութիւն չունենալու պայմաններում պահպանեցին հայկականութիւնը եւ զարգացրին հայկական քաղաքակրթութիւնը՝ անցնելով պատմութեան բոլոր դաժան ու արիւնոտ փորձութիւնների միջով:

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէն իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրոյթից, վաղ առաւօտեան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանութեան մօտ 70 մեքենայի, ոստիկանութեան զօրքերի մօտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի եւ այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինեանի՝ օդանաւակայան հասնելը եւ դէպի Մոսկւա ուղեւորւելը:

Ն. Փաշինեանի յունւարի 11-ի մոսկովեան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտէր կարգավիճակը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում «Հայերիս անբացատրելի հանդուրժողականութիւնը եւ փաշինեանական աջակցութիւնը թշնամուն» վերտառութեամբ գրառման մէջ նշել է սահմանադրագէտ Գոհար Մելոյեանը:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։