Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 10 Յունիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Մարդու իրաւունքներու պաշտպանի հաստատութիւնը միջազգային օրէնսդրութեան հիմունքներ ունի: Դիմումներ ստանալու, դիտարկումներ կատարելու, քննարկելու, փաստագրելու եւ գնահատական բանաձեւելու ընթացակարգեր կան, որոնք ո՛չ միայն ներքին կարգով կը հասցէագրուին եւ կը յայտարարուին, այլ նաեւ կը յղուին միջազգային համապատասխան ատեաններ:

Ռոբերտ Քոչարեանն արագօրէն միաւորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտօնի նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմւել է հանրապետութեան փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շրջանակներում: Ո՞րն է այս պլատֆորմի իւրայատկութիւնը, եւ հակաճգնաժամային ի՞նչ միջոցներ է առաջարկում ղարաբաղեան առաջին պատերազմում յաղթողը։ Այս մասին գրում է ռուսական հեղինակաւոր «Իզւեստիա» թերթը։

3 տարի առաջ էյֆորիայի ազդեցութեան տակ երեւանցին ընտրեց նաեւ քաղաքային իշխանութիւն․ նայէք այդ իշխանութիւնը ինչ խոստումներ է տւել ձեզ եւ անցնող 3 տարիներին ինչ է արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը։

Յունիսի 8-ին, 2022թ. ֆիսկալ տարւայ համար ԱՄՆ արտաքին օժանդակութեան բիւջէի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամները եւ հայկական հարցերով հետաքրքրւած սենատորները, մասնաւորապէս յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձեւի» կատարումից հրաժարւելու, Ադրբեջանին օժանդակութիւն տրամադրելու եւ հայ ռազմագերիների խնդիրների վերաբերեալ։

Published in Հայ Դատ

ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ թուրքական քաղաքական շրջանակները մեծ յոյս ունեն Բրիւսէլում առաջիկայում սպասւող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հանդիպումից։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նկատեց, որ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները վերջին շրջանում գտնւում են զարգացման ամենացածր մակարդակի վրայ։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հրապարակած ձայնագրութեանը, որտեղ Նիկոլ Փաշինեանը խօսում է արցախեան բանակցութիւնների մասին։

ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով Իրանի գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին տեղեկացրել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման վերաբերեալ բանակցութիւնների հերթական փուլը կը մեկնարկի յաջորդ շաբաթ:

Published in Իրան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երէկ խոստացած ձայնագրութիւնը Փաշինեանի մասին։

«Հայաստան» դաշինքը մէկ կարեւոր առաքելութեամբ է այս ընտրութիւններին իր յայտը ներակայացրել․ մենք եկել ենք մեր ժողովրդին բերելու յաղթանակ, մեր ժողովրդի մէջքը ուղղելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմէն Ռուստամեանը Նոր նորքի ընտրողների հետ հանդիպմանը։

Մենք նրան սկզբում կը բուժենք ալկոհոլիզմից, յետոյ հոգեկան պրոբլեմներից, յետոյ կը դատենք, կուղարկենք մեկուսարան: Իր տեղը այնտեղ է: Բայց այսօր նրանից չենք խօսելու: Ինչո՞ւ «Հայաստան» դաշինք, որովհետեւ մենք տարբերւում ենք բոլորից: Տարբերւում է մոտիւացիայով: Մենք ունենք յստակ ծրագիր, կարգապահութիւն, յստակ դիրքորոշում եւ բովանդակութիւն: Մենք ունենք ամենաուժեղ թիմը,- Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, յայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահէ Յակոբեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։