Հա

Համայնք

Items filtered by date: Շաբաթ, 21 Օգոստոսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման հնարաւորութիւնը իրատեսական է համարել:

Published in Միջազգային

Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ օրերս Նիկոլ Փաշինեանի ներկայացրած ՀՀ կառավարութեան 5-ամեայ ծրագրի այն հատւածում, որտեղ Արցախի վերաբերեալ դրոյթներն են նշւած, չկայ հստակութիւն, պէտք է յստակ լինեն ապագայ այն քայլերը, որոնք պէտք է իրականացնի ՀՀ իշխանութիւնն Արցախի անվտանգութեան ապահովման եւ  կարգավիճակի առնչութեամբ։

Վարչապետը նշանակում է պաշտօնների միայն այն մարդկանց, ում ինքը անձամբ վստահում է, եւ կարեւոր չէ տւեալ մարդու պրոֆեսիոնալ լինելը, տւեալ բնագաւառի մասնագէտ լինելը: Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյեանին ԱԳ նախարար նշանակելու վարչապետի որոշմանը:

Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրոյցի եւ օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելոյթի այն հատւածները, որոնք հայատեացութիւն ու թշնամանք են պարունակում եւ հայերէն ու անգլերէն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամաւորներին, գործադիր իշխանութեան եւ իրաւապահ մարմինների, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւններին:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ տպագրւած արցախեան երրորդ պատերազմում նահատակւած հերոսների ստեղծագործութիւնների ժողովածուի՝ «Հնչող ձայներ» գրքի շնորհանդէսը կայացաւ օգոստոսի 19-ին, Տաւուշի մարզում։

Published in Մշակոյթ
Շաբաթ, 21 Օգոստոսի 2021 10:15

Հայեացք ապագայից

2030թ․ Փարիզում հրատարակւել է ֆրանսիացի լրագրող Անտուան Դիւբուայի «Հայաստանի աւարտը» 254 էջանոց աշխատութիւնը։ Գրքի նախաբանում հեղինակը ներկայացնում է, թէ ինչու է սկսել հետաքրքրւել Հայաստանով եւ հայ ժողովրդով։ Անտուան Դիւբուայի հայրը՝ պարսկագէտ Ժան Պոլ Դիւբուան եւ ճանաչւած ֆրանսիացի հայագէտ Ֆրեդերիկ Ֆէյդին եղել են կոլեգաներ, երկար տարիներ աշխատելով Փարիզի Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների կենտրոնում։

«Փորձել եմ առաջադրել արժանաւորներին». նախագահ Ռէյիսի

Published in Իրան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանութեան գալով, ինչպէս Էրդողանի, այնպէս էլ միւս ուժերի համար երկու տարբերակ կայ՝ ե՛ւ հնարաւորութիւն, ե՛ւ հնարաւորութիւնների սահմանափակում:

Published in Միջազգային

Ադրբեջանն ակնյայտօրէն նախապատրաստւում է Հայաստանի դէմ նոր խոշորածաւալ պատերազմ սանձազերծել՝ քանի դեռ մենք ուշքի չենք եկել պարտութիւնից ու կործանարար «ընտրութիւններից»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Արմէն Այւազեանը:

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։