MENU
Անվտանգութեան երաշխիքների հարցերով ռուս-ամերիկեան բանակցութիւնների առաջին փուլը Ժնեւում նախատեսւած է յունւարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով։ Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Թուրքիան հանդէս է գալիս Ղազախստանում կայունութեան, հանգստութեան եւ խաղաղութեան հնարաւորինս շուտ ձեռքբերման օգտին եւ մտադիր է համակողմանի աջակցութիւն ցուցաբերել այս երկրին ինչպէս իր անունից, այնպէս էլ Թիւրքական պետութիւնների կազմակերպութեան շրջանակում։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է «Tert.am»-ը:
Սաուդական Արաբիայում երեք տարւայ ազատազրկումից յետոյ ազատ է արձակւել արքայադուստր Բասմա բինթ Սաուդը։ Նա կալանքի տակ էր 2019 թւականի մարտից։ Այս մասին «tert.am-ի»-ի հաղորդմամբ ասւած է Human Rights իրաւապաշտպան կազմակերպութեան սաուդական մասնաճիւղի թւիթերեան էջում։