Հա

Համայնք

Items filtered by date: Ուրբաթ, 24 Յունիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջօ Բայդէնը կրկին հրաժարւել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից եւ ճանապարհ բացել Ալիեւի հակահայկական ու կոռումպացւած ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար։

Published in Հայ Դատ

«Առանց հասարակական ճգնաժամը լուծելու` քաղաքական ճգնաժամը լուծելու փորձերը ձախողւելու են։ Երեք տարի առաջ ունէինք երեք մարտահրաւէր՝ լինելիութիւն, ինքնութեան պահպանում, պարտութեան մէջքը շտկելու մարտահրաւէր։ Երեքն էլ չլուծւեցին արտահերթ ընտրութիւններով։ Աւելին՝ խորացաւ մէկ այլ երեւոյթ, որը ներկայի հիմնական խնդիրն է։ Չեմ ուզում վիրաւորական արտայայտութիւններ ասել, բայց երբ ազգը վերածւում է ամբոխի, ապա իր հետ կարող է տեղի ունենալ ցանկացած բան»,- «Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրութիւններից մէկ տարի անց» խորագրով քննարկման ժամանակ երէկ՝ յունիսի 23-ին յայտարարեց ՀՅԴ անդամ Սպարտակ Սէյրանեանը։

«Դիմադրութիւն» շաժման ներկայացուցիչները յունիսի 21-23-ը եռօրեայ այցով գտնւել են Արցախի Հանրապետութիւնում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցութիւնների, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

Ես չեմ ասել, որ եթէ չհասնեմ գործող իշխանութիւնների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու։ Ես ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլեւս։ Չեմ վերադառնալու, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պէտք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, «Հրապարակ»-ին տւած հարցազրոյցում ասել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։

168 ТV-ի «Ռեւիու» հաղորդաշարի եթերում ադրբեջանցի պաշտօնեայի նման սկանդալային յայտարարութեանը մէկ օր անց էլ չարձագանգելը մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը պատահական չհամարեց։

Յունիսի 22-ին տեղի է ունեցել ամենամեայ PR մրցանակաբաշխութիւն: Անւանակարգերից մէկով՝ «Տարւայ քաղաքական գործիչ», յաղթող է ճանաչվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Ուրբաթ, 24 Յունիսի 2022 09:00

Պրաւօ՜, Կարլէնտ

Պրաւօ՜, պարոն Մերիք Կարլէնտ. այս ի՜նչ արդարամտութիւն, այս ի՜նչ յանդգնութիւն: Ես ալ կը ձայնակցիմ քեզի, երբ կը յայտարարես, որ պէտք է հետապնդել եւ հաշուետուութեան կանչել Ուքրանիոյ մէջ պատերազմական ոճիրներ գործողները:

Published in Միջազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։