Հա

Համայնք

Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Յուլիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Այսօր դուդուկահար Ջիւան Գասպարեանի մահւան առաջին տարելիցն է։ Կոմիտասի անւան պանթէոնում բացւեց ականաւոր դուդուկահարի կիսանդրին։

Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայեանն է:

 

Published in Օրւայ նկար

ՀՀ ԱԺ Պատիւ ունեմ խմբակցութեան պատգամաոր Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջումէ գրում է.

«Պաշտպանութեան նախարարն այսօր յայտարարել է, որ մտադրութիւն ունեն Արմենակ Խանփերեանցի անւան ռազմական աւիացիոն եւ Վազգէն Սարգսեանի անւան ռազմական համալսարանները միաւորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաեւ աւելանալու է ֆակուլտետ սահմանապահ զօրքերի ուսուցման համար:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թւականի բիւջետային տարում Ազգային անվտանգութեան յատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արւում անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: 

Published in Հայ Դատ

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Լիւսի ԻսկԷնեանը ասել է, որ քրդերը սիրիական ազգի իսկական մասն են, եւ սիրիական բանակը կը հակազդի Սիրիայի հիւսիսում նրանց դէմ ցանկացած յարձակման։

Իրանական «Fars» լրատւական գործակալութեան արաբերէն բաժնին տւած հարցազրոյցում տիկին Իսկէնեանը յայտարարել է, որ Թուրքիայի նախագահի խօսնակ Իբրահիմ Քալինի յայտարարութիւնները ազգային հաշտեցման նպատակով Թուրքիայի եւ Սիրիայի հետախուզական ծառայութիւնների կանոնաւոր շփումների վերաբերեալ իրականութիւնը թաքցնելու փորձ են։

Published in Միջազգային

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան 4 յուլիս 2022-ին, այցելեց Պուրճ Հասուտի քաղաքապետարան եւ տեսակցեցաւ Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի ու քաղաքապետութեան խորհուրդի անդամներուն հետ:

Published in Սփիւռք

«Արցախ աշխարհի 16 մանկապարտէզներից այժմ գործում են միայն չորսը: Մնացածը կամ իշխանութիւնների կողմից Բաքւին յանձնւած տարածքներում են մնացել, կամ պատերազմի հետեւանքով գիւղերի հետ մէկտեղ աւիրւել են: Իսկ Ստեփանակերտի միակ մանկապարտէզը՝ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզում կայ թւով 140 երեխայ...»,- այս մասին է յայտնել Արցախից Թեհրան ժամանած ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի տնօրէն Նելլա Ղուլեանն «ԱԼԻՔ» կատարած այցի ընթացքում:

Published in Թեհրան

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի 2022-ի երեսփոխանական ընտրութիւններէն ետք առաջին հարցազրոյցը ունեցաւ «Մանար» պատկերասփիւռի կայանին հետ:

Published in Սփիւռք

Յուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրութեան օրն է. թէեւ պէտք է մեր երկրի Սահմանադրութեան օրը նշէինք լիաթոք հպարտութեան զգացումով, իրականում լրիւ հակառակն է, որովհետեւ գիտակցում ես՝ այլեւս ինքնիշխան պետութիւն չունես, տեսնում ես՝ Հայաստանը դարձել է բուտաֆորիկ մի պետութիւն, որի ներքին գործերին մէկ միջամտում է Թուրքիայի արտգործնախարարը, միւս դէպքում՝ Ադրբեջանի ղեկավարը. երկուսն էլ՝ թշնամական երկրների ղեկավարներ։ 

Bloomberg-ը հրապարակել է յօդւած, որում հեղինակը անդրադարձ է կատարել բնական գազին: Նա նշել է, որ այն աշխարհում ամենավաճառւող ապրանքն է: Այն գլոբալ գնաճի հիմնական շարժիչ ուժն է, որն առաջ է բերում գների ծայրայեղ բարձրացումներ նոյնիսկ այսօրւայ անհանգիստ շուկաների չափանիշներով` անցեալ տարւայ սկզբից այն Եւրոպայում բարձրացել է շուրջ 700 տոկոսով` մղելով մայրցամաքը դէպի անկում: Դա մեծ տէրութիւնների առճակատման նոր դարաշրջանի սիրտն է, այնքան ինտենսիւ, որ Արեւմուտքի մայրաքաղաքներում մի կողմ են դրւում կլիմայի փոփոխութեան ծրագրերը:

Published in Տնտեսական
Չորեքշաբթի, 06 Յուլիսի 2022 13:30

6 յուլիսի 2022

Published in PDF
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։