MENU
ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն անդրադառնալով Եւրոխորհրդարանի կողմից Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերին ահաբեկչական խմբաւորումների ցուցակում ներառելու որոշմանն իր թւիթերում գրել է. «Եւրոխորհրդարանը կրակեց ի՛ր ոտքին»։
Յունւարի 19-ին մեր զինծառայողները զոհւել են ծառայութեան պայմանների պատճառով, որը պաշտպանութեան նախարարութեան ուղիղ պատասխանատւութեան հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրայ մեղքը բարդելն առնւազն անբարոյ է: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:
Արցախի Հանրապետութեան Նախագահի խորհրդական, Նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:
Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի կողմից շրջափակելու 41-րդ օրն է։ Այս ամբողջ ընթացքում 120 հազար արցախահայեր տարբեր առիթներով, այդ թւում՝ պաշտօնական մակարդակում յայտարարել են, որ Արցախի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի՝ ցոյց տալով խաղաղ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւող ահաբեկչութիւնը եւ ընդգծելով, որ, եթէ նոյնիսկ այսօր Ադրբեջանը բացի Արցախի կեանքի ճանապարհը, որեւէ երաշխիք չկայ, որ յաջորդ օրը չի փակի։ Հետեւաբար՝ պէտք է միջազգային հանրութիւնն Արցախի հետ միասին առաջ տանի ինքնորոշման իրաւունքը։
Նորմատիւները խախտւած են եղել ամիսներ շարունակ եւ դա տեսել են բազմաթիւ պաշտօնեաներ. «AntiFake զրոյց» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղում տեղակայւած ԶՈՒ կացարանում տեղի ունեցած ողբերգութեանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ յունւարի 22-ին, հաւարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կը կատարւի հոգեհանգստեան կարգ` ՊՆ N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած զինծառայողների հոգիների խաղաղութեան եւ հանգստութեան համար։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից։
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարէն Խաչանովը չորրորդ յաղթանակն է տօնել Աւստրալիայի բաց առաջնութիւնում:
Յունւարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական եւ առողջապահութեան հարցերի մշտական յանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետեւանքով ստեղծւած իրավիճակի շուրջ: