Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 16 Մարտի 2023 - Ալիք օրաթերթ

Փաշինեանի` զինւած ուժերում գործած/գործող 5-րդ շարասեան կամ առեւերոյթ դաւաճանների մասին ուշագրաւ յայտարարութիւն է արել պաշտպանութեան նախարար Պապիկեանը:

«Դուք բոլորդ վկայ էք, թէ մենք ինչքան երկար եւ հետեւողականօրէն ենք աշխատել եւ շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ: Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որը, իմիջիայլոց, ՀՀ-ի մասին չէ, դա նրա մասին է, թէ առնւազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թէ՞ չի գործում, կա՞յ, թէ՞ չկայ,- մարտի 14-ին իր ասուլիսում նշել էր Նիկոլ Փաշինեանը՝ արձանագրումով,- Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս»: 168.am-ը ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանից հետաքրքրւեց՝ այսօր Հայաստանի համար ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը:

Նախօրէի ասուլիսից յետոյ խառը մտքեր են, Փաշինեանն ասուլիսում փաստօրէն ինքնախոստովանական ցուցմունք տւեց, ասաց՝ ինչ արել եմ, սխալ է եղել։ Երէկ՝ մարտի 15-ին «Դէպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Կայ հայ-թուրքական հակամարտութիւն, կոնֆլիկտ, որը ծագել է այն պահից, երբ որ հայկական քաղաքական գործօնը եւ թուրք քաղաքական գործօնն այս տարածաշրջանում, ըստ էութեան, նոյն տարածքի համար սկսել են պայքարել, խոշոր հաշւով, երբ թուրքերը հաստատւել են այս տարածաշրջանում»,- երէկ՝ մարտի 15-ին «Դէպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

Հինգշաբթի, 16 Մարտի 2023 11:30

Առանց մեկնաբանութեան

Published in Օրւայ նկար

«Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պէտք է Պապիկեան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցութիւնը քրտինքը ճակատներին՝ փորձեն յիմարագոյն եւ վտանգաւոր թէզը հերքել: Նկատի ունեմ երէկւայ (մարտի 14-ին, Խմբ.) Նիկոլի ասած այդ 5-րդ շարասեան պատճառով պարտութիւնը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի տղայոց բասկետբոլի հաւաքականը եւ Թեհրանի «Ասադաբադ» թիմերը դուրս են եկել երկրի բասկետբոլի ազգային Ա լիգայի կիսաեզրափակիչ փուլ, իսկ կիսաեզրափակիչ դուրս եկող միւս երկու թիմերը կը որոշւեն ուրբաթ օրը՝ մարտի 26-ի նախատեսւած մրցումների արդիւնքում:

Published in Մարզական

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցիչ Ստեֆան Դիւժարիկի Թեհրան կատարած այցը դրական արդիւնքներ է ունեցել մասնաւորապէս պարատ հող նախապատրաստելով Եմէնում խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

Published in Իրան

Ադրբեջանական կողմի պնդումները, թէ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը լուծւած է եւ այլեւս միջազգային օրակարգում չէ, իրականութեանը չեն համապատասխանում: 

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ն ու Իտալիայի առաջնութեան առաջատար «Նապոլի»-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Published in Մարզական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։