MENU
Մատրի 3-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 133-ամեակին նւիրւած հանդիսաւոր տօնակատարութիւնը, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրաւիրեալներ: Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:
Հայաստանը ձեռքերը լւալով Արցախից, արցախահայութիւնից, նրա իրաւունքներից, եւ ամբողջը մղելով, դրդելով, ստիպելով, համոզելով Արցախի իշխանութիւններին սեպարատ երկխօսութիւն սկսել Բաքւի հետ, որը արձանագրւած է Պրահայում ու Միւնխէնում ստորագրւած յայտարարութիւններում, ամբողջովին անպաշտպան է թողնում Արցախին Ադրբեջանի ագրեսիւ, ահաբեկչական քաղաքականութեան դէմ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
168.am-ի հետ զրոյցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ինչպէս Լեռնային Ղարաբաղում, այնպէս էլ հայ-ադրբեջանական սահմանին պատերազմից յետոյ ռազմական բռնկումների վտանգ եղել է ու դրսեւորւել է, բազմաթիւ միջադէպերի ականատես ենք եղել:
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսիի կերպարը կը դառնայ անիմացիոն սերիալի հերոս։ Բազմասերիանոց մուլտֆիլմը կը պատմի Մեսսիի մանկութեան մասին, մասամբ իրական դէպքերի հիման վրայ։ Սիւժէի մի մասն էլ կը լինի գեղարւեստական յօրինւածք։
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ մարտի 6-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանգել է Ադրբեջանի դիւերսիոն խմբի յարձակմանը Արցախի ոստիկանութեան մեքենայի վրայ:
Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան խօսնակ Պետէր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրայ Ադրբեջանի դիւերսիոն խմբի յարձակմանը:
Ծառատունկի եւ բնական պաշարների պաշտպանութեան շաբաթւայ առթիւ երէկ՝ մարտի 6-ին «Արարատ» մարզաւան են այցելել Իրանի օլիմպիական մարզաձեւերի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Սայիդ Հաղվերդիի գլխաւորած պատւիրակութիւնը: