Հա

Համայնք

Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Published in Թեհրան

Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

Published in Նոր Ջուղա

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, չորեքշաբթի՝ 15 յունւար 2020 թւականի առաւօտեան, Ս. Ա. վանք այցելեցին Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր հրամանատար Մաասում Բէյգին, Սպահան քաղաքի ոստիկանապետ՝ գնդապետ Խոդադուսթը, Սպահանի 5-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդապետ Նադերին եւ ուրիշներ:

Published in Նոր Ջուղա

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, երեքշաբթի՝ 14 յունւար 2020 թւականի առաւօտեան, Սպահանի նահանգապետը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը այցելեց Ս. Ա. վանք, ուր հանդիպեց ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ՝ գլխաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

Published in Նոր Ջուղա

Ծերնոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ Կանանց գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ 2020 թւականի Ամանորի առթիւ յունւարի 8-ի երեկոյեան, տօնական միջոցառում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի։ Ծրագրին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզի աւագ խմբկի՝ Դեղինի, սաներն ու դպրոցի պատասխանատուները, ովքեր տօնի առթիւ տեսակցութեան էին եկել այս հագստի տան բնակիչներին։

Published in Նոր Ջուղա

Հանդիպման ընթացքում հիւրերը մասնակցեցին եկեղեցական արարողութեանը եւ ապա ծաղիկ մատուցելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու յուշարձանի առջեւ, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Հանդիպմանը փոխանակւեցին յուշանւէրներ։

Published in Թեհրան

2019 թւականի դեկտեմբերի 26-ին «Մարիամ» հաստատութեան տղայոց եւ օրիորդաց դպրոցներից, թւով 24 աշակերտներ հրաւիրւել էին Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեայ հանդէսին:

Published in Թեհրան
Կիրակի, 12 Յունւարի 2020 09:20

Սուրբ Հաղորդութիւն ծերանոցներում

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն «Ռազի» եւ «Էհասն»  հոգեբուժական կենտոններ նաեւ «Քահրիզաք», «Օմիդ», «Մեհր-է գոլ» եւ «Սուրբ Մարիամ» ծերանոց-անկելոցներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին:

Published in Թեհրան

2020 թւականի Ամանորի առթիւ, յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի՝ 2019 թւականի դեկտեմբերի 26-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանում խանդավառ մթնոլորտի ներքոյ, նշւեց Նոր տարւայ նախատօնակը։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 13-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։