Հա

Համայնք

Կիրակի, սեպտեմբերի 16-ի երեկոյեան ժամը 5։00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ։ Բազմահարիւր հաւատացեալներ մասնակցեցին սոյն պատարագին։ Եկեղեցական արարողութեանը նախագահեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Սրբազան Հօրն ու քահանայ հարերի։ Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը։ 

Published in Թեհրան

Կիրակի 16 սեպտեմբեր 2018-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:

Published in Ատրպատական

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինը՝ Խաչվերացը, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակի՝ 2017 թւականի սեպտեմբերի 17-ի առաւօտեան։ Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի նախկին առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով ներկայիս առաջնորդում է Կանանդայի հայոց թեմը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Published in Նոր Ջուղա

Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագը: Պատարագը մատուցեց արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: 

Published in Թեհրան

Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:

Published in Ատրպատական

Կիրակի, սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:
Թաւրիզի Մարալանի շրջանում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: 

Published in Ատրպատական

Այս տարի էլ համաձայն եկեղեցական ծիսական տօնակարգին, կիրակի, սեպտեմբերի 11-ի առաւօտեան, Թեհրանի եկեղեցիներում տեղի ունեցաւ Վերացման Ս. Խաչի յիշատակին նւիրւած սուրբ եւ անմահ պատարագը:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում յընթացս սուրբ պատարագին, յաւուր պատշաճի քարոզեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Published in Համայնք

Ս. թ. սեպտեմբերի 13-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, նշելու համար 628 թւականի յաղթանակը, որով Քրիստոսի խաչափայտը գերութիւնից տուն դարձաւ՝ Երուսաղէմ բերւեց, Հերակլ կայսեր եւ քրիստոնեայ երկրների միասնական պայքարով, մղւած այն գերեվարող՝ Պարսկաստանի Խոսրով Փարւիզ արքայի դէմ:

Published in Ատրպատական

Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն՝ թւականիս կիրակի, սեպտեմբերի 13-ի կ. յ. ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ: Պատարագը մատուցեց Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Published in Համայնք

Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տօնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Տաւուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառոյց Ս. Յովհաննէս եկեղեցու օծման սրբազան արարողութեանը: Տարածաշրջանի բնակչութեան համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը:

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։