Հա

Համայնք

Ապրիլի 29-ի երեկոյեան Սարդարապատ քաղաքամասի միասնական մարմինների՝ Ս. Վարդանանց եկեղեցու խորհուրդ, «Անի» եւ «Սարդարապատ» միութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին նւիրւած միջոցառում:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 26 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Թեհրանի եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու շարանում, հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։

Published in Թեհրան

1986 թւականի յունիսի 13-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում՝ «Սահակեան» դպրոցին կից, նախապէս որպէս կրօնական արարողութիւնների համար ծառայող սրահը, օծւեց եւ կոչւեց Սրբոց Վարդանանց եկեղեցի:
Այսօր արդէն 30 տարի անց՝ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Ս. Վարդանանց եկեղեցու սրահում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհրդի տեղի ունեցան կրօնական յատուկ արարողութիւններ, վառ պահելու համար եկեղեցուն անխոնջ ծառայած անհատների յիշատակը:

Published in Համայնք

Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շարունակելով եկեղեցիների ծխական ժողովրդի հետ իր հանդիպումների շարանը, հինգշաբթի, մարտի 17-ի երեկոյեան հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ:
Մեծապէս ուրախալի ու գնահատելի էր քաղաքամասի ժողովրդի նկատառելի թւով ներկայութիւնը:

Published in Համայնք

Հինգշաբթի, փետրւարի 4-ին Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր, հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ է մատուցւել Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, որի ընթացքում քարոզեց Թեմակալ առաջնորդը:

Published in Համայնք

2002-2003 ուսումնական տարեշրջանում ելնելով մի շարք անհրաժեշտութիւններից ու պայմաններից՝ ժամանակի Կրթական խորհրդի առաջարկութեամբ եւ Թեմական խորհրդի հաստատումով՝ իր աշխատանքն սկսեց հայկական առաջին ոչ-շահադիտական դպրոցը՝ կրելով սկզբում «Ալիք» եւ ապա երբեմնի բազմամարդ, աշխոյժ ու Սարդարապատ քաղաքամասի ժողովրդին ծառայող «Իսրայէլ Սահակեան» անունը եւ նոյն դպրոցի վայրում:

Published in Համայնք

Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի միջոցառումների շարանում, երէկ՝ ապրիլի 28-ի երեկոյեան, Սարդարապատ քաղաքամասի միութիւնների ու կառոյցների նախաձեռնութեամբ, ինչպէս Ս. Վարդանանց եկեղեցու խորհրդի, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան տեղի ունեցաւ համատեղ բանախօսական-գեղարւեստական ծրագիր:

Published in Համայնք

Թեհրանահայ իրականութեան մօտ քիչ չեն այն մարզա-մշակութային միութիւնները, որոնք երկար ու ձիգ տարիներ է, ինչ հայկականութեամբ առլեցուն ոգով սնում ու դաստիարակում են հայ նոր սերունդին:
Յիշեալներից է Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, որը հիմնադրւել է 1983 թւականին՝ Սարդարապատ քաղաքամասում:

Published in Համայնք

Ըստ Հայ Եկեղեցու տօնացոյցի՝ այս տարի Սրբոց Վարդանանց զօրավարաց եւ 1036 վկայիցն տօնը փետրւարի 27-ին է: Այս տօնը նաեւ Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Նոյն օրը եկեղեցում մատուցւում է ս. պատարագ եւ տրւում է քարոզ, որից յետոյ եկեղեցուն կից գտնւող սրահում կայանում է օրւայ առթիւ հանդիսութիւն՝ գեղարւեստական ելոյթներով:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։