Հա

Համայնք

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ ընթանում են եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւնները:

Published in Համայնք

Եկեղեցու մուտքի մօտ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանի, Տ. Արսէն քհնյ. Աւետեանի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի՝ ընդունեց հիւրերին, բարի գալուստ մաղթեց նրանց եւ եկեղեցում բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան եւ ծէսի մասին, ինչպէս նաեւ Թեհրան քաղաքում գտնւող մեր եկեղեցիների, դպրոցների եւ մշակութային ու բարեսիրական միութիւնների մասին:

Published in Համայնք

Ողջ Քրիստոնեայ աշխարհում եւ տարբեր քրիստոնեայ եկեղեցական ընտանիքներում Աստւածամայրը պատւականագոյն տեղն է գրաւում, եւ ինչպէս քսան դարեր առաջ իր իսկ վկայութեամբ. «...Այսուհետեւ սերունդները բոլոր երանի են տալու ինձ, քանզի հզօր Աստւածն ինձ համար մեծամեծ գործեր արեց...» (Ղկ. 1.48-49), նոյնպէս էլ հայ ժողովրդի եկեղեցական ու ազգային պատմութեան մէջ Ս. Կոյս Մարիամ Աստւածածինը բարձրագոյն եւ պատւականագոյն տեղն է գրաւում:

Published in Համայնք

Նախաձեռնութեամբ Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, 23-րդ տարին է, ինչ կայանում է «Գրքի շաբաթ»-ը, որի առիթով կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի են ունենում սեմինարներ:
Այս տարի որոշւեց կայանայ մշակութային երկօրեայ թուր-ուղեւորութիւն դէպի Ղոմ քաղաքի համապատասխան գրադարան-կենտրոններն ու հանդիպումը՝ հոգեւոր եւ աշխարհական վարիչների հետ:

Published in Համայնք

Ազգային առաջնորդարանի Հանրային կապից տեղեկանում ենք, որ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, հանր. նախագահի փոքրամասնութիւնների գծով յատուկ խորհրդական՝ հոջ. Ալի Իւնեսին ընկերակցութեամբ իր խորհրդական՝ Հասան Իւնեսիի եւ գրասենեակի պատասխանատու՝ պրն. Զարէիի, այցելել են Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների անձնուրաց զինւոր՝ Շահէն Միրզայեանին, իր բնակարանում: 

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։