Հա

Համայնք

Շաբաթ, ապրիլի 17-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանին:

Published in Թեհրան

Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

Published in Թեհրան

Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

Published in Թեհրան
Չորեքշաբթի, 07 Ապրիլի 2021 13:30

Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

Published in Թեհրան

Հայոց Առաքելական Եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։

Published in Թեհրան

Երեքշաբթի թւականիս մարտի 30-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում երեկոյեան ժամերգութեան պահին կատարւեց Տասը կուսանաց յիշատակը։

Published in Թեհրան
Երեքշաբթի, 06 Ապրիլի 2021 08:40

Ծաղկազարդը Թեհրանի եկեղեցիներում

Այս տարի կիրակի, մարտի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնեց Ծաղկազարդը։ Թեհրանի բոլոր եկողեցիներում եւս հաւատացեալների յատկապէս մանուկների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ խորհրդանշող թափօրի արարողութիւն, սուրբ եւ անմահ պատարագ։

Published in Թեհրան

Հայ ժողովուրդը, որ առաջին ժողովուրդներից է եղել քրիստոնէութիւնը ընդունող, իր վերջին երկհազարամեայ կեանքը Քրիստոսի յարութեան խորհուրդով իմաստաւորեց։ Հայ գիւղացին, քաղաքացին իր շրջապատի բնութիւնը դիտելով, գարնան ծաղկունքի հետ սկսած, նորոգւած ու հաճոյալից իր երեւոյթով, մարդը ակամայ մղում է նոյնանալու բնութեան հետ, իր կարգին իր վերանորոգութեամբ փառաբանելու իր Փրկչի յարութիւնը եւ այս բոլորը որովհետեւ հայը հաւատաց Յիսուսի յարութեան։

Published in Թեհրան

Նոր տարւայ - Նոռուզի ուրախառիթ եւ օրհնաբեր տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ իմ իրանցի եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նրանց, ովքեր Նոռուզը տօնում են իբրեւ Նոր տարի:

Published in Թեհրան

Սիրելի եւ թանկագին հաւատացեալներ,

Աւագ Շաբաթը քրիստոնեայ եկեղեցու ծիսական արարողական կեանքի ամենաիմաստալից, խորապէս ներշնչող, մարդը ըստ էութեան պայծառակերպող շաբաթն է, որի ամենօրեայ արարողութիւնները, աստւածաշնչական ընթերցումները, երգերն ու տաղերը, աղօթքները ու օրւայ Սաղմոսները հաւատացեալը սերտօրէն իր Արարչին է կապում եւ այդ կապւածութեամբ նրան դարձնում է ընտիր անօթ Աստծու խօսքին։

Published in Թեհրան
Էջ 1, 152-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։