Հա

Համայնք

Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» նշանաբանի ներքոյ իրականացւած 2016 թւականի հեռուստամարաթոնի շրջագծում, շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ թելեթոն-նւիրահաւաքը:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, երկուշաբթի, հոկտեմբերի 31-ի առաւօտեան ժամը 9:30-ին այցելեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գրասենեակ եւ տեսակցութիւն ունեցաւ տնօրէն այաթ. հոջ. դոկտ. Հաբիբ Ռեզա Արզանիի հետ:

Published in Նոր Ջուղա

Շաբաթ, նոյեմբերի 5-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի կազմը նախօրօք ժամադրութեան համաձայն՝ հանդիպում ունեցաւ թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի կողմից Կրթական խորհրդի հետ նշանակւած կապ դոկտ. Վաչիկ Հայրապետեանը:

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի, հոկտ. 25-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը իր անդրանիկ այցելութիւնը կատարեց Շահինշահրի հայոց ազգային դպրոցներ՝ ուղեկցութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, թեմիս Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչերի:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը թեմի ազգային հաստատութիւններին եւ շրջաններին առաւել ծանօթանալու նպատակով կատարել է մի շարք այցելութիւններ, որոնց անդրադառնում ենք ստորեւ։

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում համախմբւել էին հայորդիներ՝ տօնելու Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի մայր եկեղեցու անւանակոչութեան տօնը, որը նշւած է իբրեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի տօն:
Երեկոյեան ժամը 17:30-ին սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ:

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, հոկտեմբերի 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, թեմի Պատգ. ժողովի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, ճանաչողական այցով եղաւ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան կենտրոնատեղիում, ուր Հայր Սուրբին դիմաւորեցին միութեան Կենտրոնական վարչութեան անձնակազմը:

Published in Նոր Ջուղա

Շաբաթ, հոկտեմբերի 22-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում համայնքի հաւատացեալ ժողովուրդը մասնակցել էր կիրակնամուտի արարողութեանը՝ դիմաւորելու եւ պատգամը լսելու Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի:

Published in Համայնք

Շաբաթ, հոկտեմբերի 8-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում։

Published in Նոր Ջուղա

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի շաբաթւայ առիթով, հոկտեմբերի 14-ից 16-ը Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ ձեռարւեստի բացառիկ ցուցահանդէս: Ցուցահանդէսի կազմակերպողը նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութիւնն էր, որի իրականացման գործին մասնակցութիւն էին բերել Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներն ու համայնքում գործող միութիւնները:

Published in Նոր Ջուղա

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։