Հա

Համայնք

29/04/2017 - 12:50

ՀՀ կառավարութեան առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահն՝ ազգային առաջնորդարանում

Իր խօսքում Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հարեւան երկրների միջեւ զարգացող յարաբերութիւնը, յատկապէս՝ տնտեսական ոլորտում, եւ ի սրտէ յաջողութիւն մաղթեց պատւիրակութեանը եւ ուրախութեամբ լսեց Վարդան Յարութիւնեանի լուսաբաական բացատրութիւնները Հայաստանում կատարւող բարեփոխութիւնների մասին։

«alikonline.ir» - Ապրիլի 28-ին, պետական հրաւէրով Թեհրան այցելած ՀՀ կառավարութեան առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահ Վարդան Յարութիւնեանը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղեկցութեամբ այցելեց Ս. Սարգիս եկեղեցի եւ ներկայ գտնւեց ս. պատարագին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Ս. պատարագի աւարտին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով հիւրերը բարձրացան ազգային առաջնորդարանի դահլիճ, որտեղ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց բարձրաստիճան հիւրերին։ 

Վարդան Յարութիւնեանի գլխաւորած պատւիրակութեան մաս էին կազմում իր տեղակալներն ու նրա տիկինը։ 

Իր խօսքում Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հարեւան երկրների միջեւ զարգացող յարաբերութիւնը, յատկապէս՝ տնտեսական ոլորտում, եւ ի սրտէ յաջողութիւն մաղթեց պատւիրակութեանը եւ ուրախութեամբ լսեց Վարդան Յարութիւնեանի լուսաբաական բացատրութիւնները Հայաստանում կատարւող բարեփոխութիւնների մասին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։