Հա

Համայնք

24/05/2017 - 13:50

Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը յարգեց Էմամ Խոմէյնիի յիշատակը

Երէկ՝մայիսի 23-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների երկայացուցիչներն այցելեցին Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամաբարան, եւ յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին:

«ԱԼԻՔ» - Երէկ՝մայիսի 23-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների երկայացուցիչներն այցելեցին Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամաբարան, եւ յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին: Տեղեկացնում է «ԱԼԻՔ»-ի թղթակից Կ. Դաւթեանը՝ նշելով, որ այցը կազմակերպւել էր հանգուցեալ Էմամի մահւան 28-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջանակում: 

Այդ նպատակով, նախ առաւօտեան մի պատւիրակութիւն, որին անդամակցում էինքահանայ հայրեր Տ. Արսէն Աւետեանը եւ Գուրգէն Ներսիսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Արմէն Սիմոն Խաչիկեանն ու Արա Գալստեանը, դամբարանի հիւրերի յատուկ օթեակում հանդիպեցին են ունեցել հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ, իսկ օրւայ երկրորդ կէսին Թեհրանի հայոց թեմից մէկ այլ պատւիրակութիւն, միւս փոքրամասնութիւնների պատւիրակութիւնների հետ միասին ներկայ գտնւեց դամբարանում եւ ծաղկեպսակ տեղադրելով նրա շիրիմին՝ յարգեց Էմամ Խոմէյնիի յիշատակը: 

Այնուհետեւ իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ հանդէս է եկել ելոյթով: Թեհրանի հայոց թեմի անունից ներկաներին իր խօսքն ուղղեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի յարաբերական մարմնի ատենապետ Գասպար Ամիրխանեանը, որն իր խօսքի ընթացքում կարեւորեց Էմամ Խոմէյնիի ղեկավար դերը` Իրանի ժողովրդի մօտ միասնականութիւն ստեղծելու եւ հզօր ու անվտանգ երկիր կերտելու գործում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։