Հա

Համայնք

27/05/2017 - 09:50

Հանդիպումներ Իրանահայ գրողների միութիւնում

Իրանահայ գրողների միութիւնը տեղեկացնում է մայիս ամսւայ ընթացքում միութեան յարկի ներքոյ տեղի ունեցած միջոցառումների մասին:

«alikonline.ir» - Իրանահայ գրողների միութիւնը տեղեկացնում է մայիս ամսւայ ընթացքում միութեան յարկի ներքոյ տեղի ունեցած միջոցառումների մասին:

Մայիսի 4-ին, կազմակերպւել էր Զատկական հանդիպում միութենականների հետ, որը հակառակ փոքրաթիւ մասնակցութեան, բարեյաջող ընթացք ունեցաւ:

Յաջորդ ձեռնարկը՝ մայիսի 18-ին, հանդիպում-զրոյց էր ծրագրւել թատերագէտ, արւեստաբան ու արձակագիր՝ դոկտ. Հաբիբ Ահմադզադէի հետ: Նա մի քանի ֆիլմերի սցենարի հեղինակ է, իր իսկ բեմադրութեամբ նկարահանւել է հասարակական թեմայով վաւերագրական ֆիլմ, առանձին հատորով հրատարակել է անւանի գրող Սադեղ Հեդայեաթի «Բուֆէ քուռ» պատմւածքի մասին աշխատասիրութիւն, նաեւ հրատարակել է Իրան-Իրաք պատերազմի թեմայով ծաւալուն մի վէպ ու պատմւածքների հատոր:

1980 թւականին, երբ պատանի Հաբիբ Ահմադզադէն ապրում էր Աբադանում, բռնկւում է Իրան-Իրաք պատերազմը, քաղաքը իրաքեան հրթիռների թիրախ է դառնում եւ նա ներքաշւում է ռազմական գործողութիւններում, որոնք հետագային գեղարւեստօրէն արտացոլւում  են նրա ստեղծագործութիւններում:  

Մայիսի 18-ին, գրող Ահմադզադէն Իրանահայ գրողների միութեան հրաւէրով գտնւում էր Վաչէ Յովսէփեան համալիրի հաւաքատեղիում: Միութեան նախագահ բանաստեղծ Վարանդը նախ ներկայացրեց գրողին, անդրադարձաւ նրա կենսագրական տւեալներին ու գրական գործունէութեանը, ապա հարցումներ ուղղելով նրան, փորձեց գրողի բացատրութիւնները լսել նրա ստեղծագործութիւնների ու գրարւեստի վերաբերեալ:

Շուրջ երկու ժամ տեւած սոյն հանդիպման ընթացքին գրող Ահմադզադէն պատասխանեց նաեւ ներկաների հարցումներին: Վերջում գրողն իր հեղինակած գրքերից եւ իր սցնարով պատրաստւած ֆիլմերից խտասալիկներ յանձնեց հետաքրքրւողներին:

Իրանահայ գրողների միութեան նախագահը շնորհակալական խօսք յայտնելով դոկտ. Ահմադզադէին, նրան նւիրեց Իսկանդար Իսկանդարեանի «Իրանին Պարտադրւած ութամեայ պատերազմը եւ իրանահայութիւնը» գրքի պարսկերէն թարգմանութիւնը:

Թղթակցութիւնը՝ ԷԴՒԱՐԴ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։