Հա

Համայնք

13/06/2017 - 14:10

Նախագահական ընտրութիւնների թեմայով բանախօսական երեկոյ «Սիփան»-ում

Յունիսի 12-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի նախաձեռնութեամբ Իրանի նախագահական ընտրութիւնների թեմայով կազմակերպւել էր բանախօսական երեկոյ:

«alikonline.ir» - Յունիսի 12-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքի նախաձեռնութեամբ Իրանի նախագահական ընտրութիւնների թեմայով կազմակերպւել էր բանախօսական երեկոյ: Այս մասին տեղեկացնում է «sipanorg.org»-ը:

Օրւայ բանախօսն էր Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

Ծրագրին ներկայ էին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանը, քաղաքամասի պատգամաւորները, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ միութեան անդամները։

Բանախօսը սկզբում համապարփակ զեկոյց ներկայացրեց անցկացւած նախագահական ընտրութիւնների մասին եւ մեկնաբանեց ներկայ հանգրւանը: Նա կարեւորեց նաեւ իրանահայութեան մասնակցութիւնն ու դերը նախագահական ընտրութիւններում:

Ելոյթից յետոյ մասնակիցներին առիթ տրւեց հարցեր ուղղելու պատգամաւորին, որոնց լիարժէք պատասխաններ տւեց նա:

Հանդիպման վերջում միութեան անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ միութեան անդամ Հայկազ Շիրւանեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։