Հա

Համայնք

15/01/2018 - 09:30

Ընթրիք երեկոյ Նոր տարւայ առիթով

Ուրբաթ, յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների եւ ազատորդիների ընտանիքները:

Ուրբաթ, յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների եւ ազատորդիների ընտանիքները:

Շուրջ 180 ներկաների հետ ծրագրին մասնակցում էին նաեւ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը, նոյն խորհրդի անդամ՝ Քրիստ Արզումանեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը, Իսլ. խորհրդարանի նախկին շրջանների պատգամաւոր՝ ճրտ. Վարդան Վարդանեանը եւ Թեմական խորհրդի Անձնուրացների յանձնախմբի անդամները:

Ծրագրում բարի գալսեան խօսք ասաց Անձնուրացների յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարեանը, նաեւ առանձին ելոյթ ունեցան դոկտ. Խանլարեանն ու պրն. Բեգլարեանը, որոնք շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, բարձր գնահատեցին այս ընտանիքների եւ հաւաքականութեան ունեցած դերն ու կատարած զոհաբերութիւնը յանուն Իրանի եւ իրանահայութեան:

Ծրագրի խրախճանքի բաժնում արտասանւեցին կենացներ եւ ուրախ ու ջերմ մթնոլորտում ներկաները տօնեցին Նոր տարին:

Ծրագիրը կազմակերպւել էր առանձին յանձնախմբի կողմից, որի անդամներն էին՝ տկն. Սեդա Ազիզեանը, տկն. Քաթրին Մահմուդլուն, տկն. Քաթրին Արթունեանը եւ պրն. Վարուժ Թահմասեանը, պրն. Սիմոն Բաղդասարեանը եւ պրն. Բագրատ Քէշիշ Աբնուսեանը:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի
Հայ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։