Հա

Համայնք

24/06/2018 - 14:00

Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը

Բազմաթիւ են մեր ազգային դպրոցներում առկայ մտահոգութիւնները: Այս հաղորդագրութեամբ ընթերցողի ուշադրութեանն ենք ուզում յանձնել հետեւեալ կէտերը.

Հաղորդագրութիւն

 

Բազմաթիւ են մեր ազգային դպրոցներում առկայ մտահոգութիւնները: Այս հաղորդագրութեամբ ընթերցողի ուշադրութեանն ենք ուզում յանձնել հետեւեալ կէտերը.

Ա- Տարրական դպրոցների աշակերտութեան դպրոցից՝ դպրոց տեղափոխութիւնները.

Բ- Դէպի ոչ-հայկական դպրոցներ գնալու հոսքի առկայութիւնը.

Գ- Դպրոցների նիւթականի հետ կապւած իրավիճակը.

Եթէ ժամանակին աշակերտութեան քանակական բարձր թւի պատճառով ազդեցիկ չի թւացել նման տեղափոխութիւնները, ապա այսօր, երբ այդ թիւը նահանջ է ապրել ու նւազագոյնի է հասել, կարող է անվերականգնելի վիճակ առաջացնել, յատկապէս, տարրական օղակում:

Առաջին դասարանցիների թւային պատկերից, արդէն իսկ, կանխատեսելի է դառնում վաղւայ օրը:

2018-19 ուսումնական տարեշրջանի կապակցութեամբ կարելի է կանխատեսումների գնալ եւ արձանագրել, որ ընթացիկ տարւայ նախակրթարանաւարտ 66 տղաների ծնողները արձանագրութեան համար դիմել են տարբեր դպրոցների, ինչից գոյացել է հետեւեալ պատկերը.

«Շանթ» դպրոց՝ 14 առաջին դասարանցի,

«Նայիրի» դպրոց՝ 16,

«Ռոստոմ» դպրոց՝ 4,

«Գիւլբենգեան» դպրոց՝ 26,

Եւ «Մարիամ» հաստատութիւն՝ 4:

Տւեալ թւերին պէտք է աւելացնել նաեւ Հայաստան ներգաղթած 2 աշակերտի:

Հարկ ենք համարում նշել, որ կրթօջախների ֆինանսաւորման, ինչպէս նաեւ կրթամակարդակը տնօրինելու համար օր առաջ պէտք է հաւասարակշռութեան բերել ստացւած պատկերն ու իրավիճակը:

Ա - Ծնողներին տեղեակ պահելով՝ խնդրել եւ մղել է պէտք աշակերտին արձանագրելու՝ բնակութիւն հաստատած քաղաքամասում գործող դպրոցներում:

Աւելորդ կը լինի ասել, որ պէտք է մտածել եւ քայլել նկատւող թերութիւնների վերացման ուղղութեամբ: Նոր լիցք ու թափ հաղորդել տարրական օղակի մեր դպրոցներին, որպէսզի մեր հայրենակիցները պատճառներ չունենան լաւ դպրոցի երազանքով երեխաներին թաղից-թաղ տեղափոխելուն:

Համոզւած ենք, որ պատշաճ տնօրինումն չկատարւելու դէպքում, շատ մօտ ապագայում կանգնելու ենք անցանկալի իրավիճակների առջեւ, որից տուժելու են գործող դպրոցներից եւս մի քանիսը:

Բ- Արձանագրւած տւեալների համաձայն, վերջին մի քանի տարւայ կտրւածքով (նախկին) միջնակարգ համակարգի (9-ից 12 դասարանցիները) հայոց դպրոցը՝ ոչ- հայկականում կրթւելու նպատակով թողել է շուրջ 400 աշակերտ-աշակերտուհի: Պատճառները բազմաթիւ են, սկսած որակից, վերջացրած՝ հնարաւորութիւնների պակասով:

Յատկանշական է, որ մեր կրթական համակարգը 2017-2018 ուսում. տարեշրջանում ցաւալիօրէն կանգնեց վարակի վերածւող վերոնշեալ հոսքի տարածման առջեւ:

Հինգերորդից վեցերորդ տեղափոխւող աշակերտներից շուրջ 36-ն, իսկ 9-րդից՝ 10-րդ շուրջ 90 աշակերտներ թողեցին հայոց կրթօջախները՝ այլ հասցէներ որոնելով:

Սրանք տագնապ հնչեցնող փաստեր են:

Վիճակագրական այսօրինակ տւեալները մեզ պարտաւորեցնում են լուրջ քայլեր ձեռնարկելով, մի կողմ թողնել լուսանցքային հարցերը եւ յստակ որոշումների գնալ եղածը փրկելու, ինչպէս նաեւ հեռացած աշակերտներին վերադարձնելու ուղղութեամբ:

Պէտք է խոստովանել, որ կամ չենք փորձում անդրադառնալ, թէ՞ ինչ է կատարւում, կամ էլ իմանալով հանդերձ՝ չենք կարողանում որեւէ քայլ ձեռնարկել, ինչի մասին միայն այսքանը պակաս մտահոգիչ չէ:

Գ- Հարկ է գիտակցել, որ ազգային իշխանութեան նիւթական սկզբնաղբիւրներն ու հնարաւորութիւնները սահմանափակ են: Ծախսերը յաճախ են գերակշռում մուտքերին ու եկամուտին:

Հարկ ենք համարում նշել, որ ստեղծւած բացը տասնամեակների ընթացքում մեր բարերարների նւիրատւութեամբ է, որ հնարաւոր է դարձել ծածկել: Բարերարներ, ովքեր ժամանակի թելադրանքով օրը-օրին սպառւում են:

Աւելորդ կը լինի ասել, որ մեր դպրոցները տասնեակ տարիներ սուբսիդաւորւել են: Գիտակցում ենք նաեւ, որ իրաւունք չունենք անհեռանկարային սուբսիդների յատկացման ծանրութիւնը բարդել համայնքի սեփականութիւնը համարւող ազգային իշխանութեան գլխին:

Բաւական է միայն կենտրոնանալ թւարկւող դպրոցներում առկայ բացերին, որոնք անընդունելի սահմաններում գտնւելով, յստակ որոշումների եւ տնօրինման կարիքն ունեն.

«Սողոմոնեան-Նայիրի» դպրոց՝ 100 մլն. թուման

«Նայիրի» տարր. դպրոց՝ 100 մլն. թուման

«Ռոստոմ» տարր. դպրոց՝ 75 մլն. թուման

«Յ. Թովմասեան» դպրոց՝ 50 մլն. թուման:

Թ. Հ. Թ. ՊԺ-ի դիւան

Յարակից լուրեր

  • Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին
    Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին

    Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

  • Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ
    Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Ախտահանում հայկական դպրոցներում
    Ախտահանում հայկական դպրոցներում

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Երկրում կորոնավիրուսից առաջացած տագնապը դիմագրաւելու պարտաւորութեան առաջ է կանգնած ամէն մի քաղաքացի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։