Հա

Համայնք

25/10/2018 - 11:00

Մայեստրօ՝ Լորիս Ճգնաւուրեանի այցը «Նայիրի-Սողոմոնեան» միջ. դպրոց

Հայ մշակոյթի եւ Սուրբ Թարգմանչանց տօնի առիթով, սոյն թւականի երկուշաբթի հոկտեմբերի 15-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով, դպրոց էր այցելել իրանահայ անւանի կոմպոզիտոր եւ միջազգային ճանաչում ունեցող երաժշտագէտ՝ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, իրանահայ անւանի երաժիշտ՝ Ռազմիկ Օհանեանի ուղեկցութեամբ։

Հայ մշակոյթի եւ Սուրբ Թարգմանչանց տօնի առիթով, սոյն թւականի երկուշաբթի հոկտեմբերի 15-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով, դպրոց էր այցելել իրանահայ անւանի կոմպոզիտոր եւ միջազգային ճանաչում ունեցող երաժշտագէտ՝ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, իրանահայ անւանի երաժիշտ՝ Ռազմիկ Օհանեանի ուղեկցութեամբ։ 

Դպրոցի մուտքի մօտ նրանց ջերմ ողջունեցին ու բարի գալուստ մաղթեցին դպրոցի տեսուչ՝ պրն. Նազարին, փոխտեսուչ՝ պրմ. Նորվան Միքայէլեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Սեւան Զոհրաբեանը, դպրոցի ծնողական խորհուրդը եւ ուսուցչական կազմը։ 

Դահլիճում հաւաքւած աշակերտները, որոնք անհամբեր սպասում էին մայեստրոյին, ողջունեցին եւ սիրով լսեցին նրան, որ պատմում էր իր կեանքի ու գործունէութեան անցած ճանապարհի մասին, պատմում էր իրանահայութեան դարաւոր կեանքի եւ Իրանի զարգացման ու բարգաւաճման ճանապարհին, տարբեր բնագաւառներում, նրաց ունեցած ներդրման մասին։ 

Լսւեցին հարց ու պատասխաններ, թէ ուսուցիչների եւ թէ աշակերտների կողմից, որոնց շատ սիրով էր վերաբերւում ու պատասխանում մեծարգոյ Լորիս Ճգնաւորեանը։ Քանի որ մայեստրոյի այցը համընկնում էր նրա ծննդեան տարեդարձին, ուստի դպրոցի աշակերտները փոքրիկ անակնկալով շնորհաւորեցին իր 81-ամեայ յոբելեանը, մաղթելով արեւշատութիւն եւ երկար տարիների բեղմնաւոր կեանք։ 

Ներկաներին, յատկապէս գրաւել էր ոչ միայն երաժշտագէտի մասնագիտական աւանդը, այլեւ նրա անմիջականութիւնը, մեծի վայել համեստութիւնը, որ ամենայն սիրով լուսանկարւեց բոլորի հետ, ողջագուրւեց՝ սեղմելով մէկ առ մէկի ձեռքը։ Իր մարդկային վեհ կերպարով ու աշախատասիրութեամբ բարձունքներին ձեռք մեկնող այս օրինակելի անձնաւորութեան հետ ունեցած գեղեցիկ պահերը, որոնցով աշակերտներն ու ուսուցիչները վայելեցին մայեստրօ՝ Լորիս Ճգնաւորեանի ջերմ ներկայութիւնը, անշուշտ անմոռանալի յիշողութիւններ կը թողնեն բոլորի մտքերում։ 

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի Ծնողական խորհուրդ

Յարակից լուրեր

  • «Այդ գիշեր հնչած ծափողջոյններն իմ ծննդեան նւէրն էին...». Մայեստրօն 84-ամեակը բոլորում է այսօր
    «Այդ գիշեր հնչած ծափողջոյններն իմ ծննդեան նւէրն էին...». Մայեստրօն 84-ամեակը բոլորում է այսօր

    Լորիս Ճգնաւորեանը հայրենիք եկաւ ճիշտ այն ժամանակ, երբ հայրենի հողը տնքում էր աշխարհաւէր երկրաշարժի վէրքերից, երբ սկիզբ էր առել Արցախեան ազգային ազատագրական շարժումը, եւ փոթորկւում էր Ազատութեան հրապարակը բազմահազարանոց հանրահաւաքներից: Եկաւ ակամայ մասնակիցն ու աջակիցը դառնալու այդ ամենին: Իսկ բուն առաքելութիւնը Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարի ու գլխաւոր դիրիժորի պաշտօնի ստանձնումն էր, որ դժւարին ժամանակներում պսակւելու էր իր շահեկան գործունէութեամբ: Մայեստրոյի 84-ամեակը բոլորում է այսօր:

  • Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդը այցելեց Հայաստանում հաւատարմագրւած Իրանի դեսպանութիւն
    Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդը այցելեց Հայաստանում հաւատարմագրւած Իրանի դեսպանութիւն

    Երկուշաբթի, 30 օգոստոսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի բարեկամական եւ քաղաքավարական այցելութիւն ունեցաւ ՀՀ-ում հաւատարմագրւած ԻԻՀ դեսպանութիւն եւ հանդիպեց դեսպան՝ պրն. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

  • Այցելութիւն Նոր Բուրաստան գերեզմանատուն
    Այցելութիւն Նոր Բուրաստան գերեզմանատուն

    Երեքշաբթի, օգոստոսի 11-ի առաւօտեան, Թերհանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի եւ նոյն խորհրդի անդամ ու զոյգ գերեզմանատների հետ կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի այցելեց Նոր Բուրաստան գերզմանատուն։

  • Սրբազան Հօր եւ իր պատւիրարկութեան այցը նախագահական ընտրական կենտրոններ
    Սրբազան Հօր եւ իր պատւիրարկութեան այցը նախագահական ընտրական կենտրոններ

    Ուրբաթ, 18 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Իրանի Իսլ․ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի եւ արժ․ Տ. Գրիգորիս քհնյ․ Ներսէսեանի այցելեց հայոց դպրոցներում («Մարիամ» հաստատութիւն, «Շանթ-Մարիամեան» եւ «Թունեան-Թովմասեան») հաստատւած Իրանի նախագահական, Թեհրանի աւագանու եւ Բանիմացների խորհրդարանի ընտրական կենտրոններ։

  • Նախաձեռնութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանի՝ Թեհրանի հայ կանանց ներկայացուցիչների այցը՝ Իսլամական խորհրդարան
    Նախաձեռնութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանի՝ Թեհրանի հայ կանանց ներկայացուցիչների այցը՝ Իսլամական խորհրդարան

    Թեհրանի հայ կանանց ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։