Հա

Համայնք

11/11/2018 - 10:20

«Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի հերթական յաջող ներկայացումները

Սոյն թւականի հոկտ. 24, 25, 26-ին եւ նոյ. 1-ին եւ 2-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Արւեստից միութեան «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի ներկայացումները:

Սոյն թւականի հոկտեմբերի 24, 25, 26-ին եւ նոյեմբերի 1-ին եւ 2-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Արւեստից միութեան «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի երիտասարդական խմբի «Կասկած» եւ «Զոքանչիս սիթիզէնշիփի քննութիւնը» խորագրով կատակերգութիւնները:

Ներկայացումների հիմնական գերխնդիրը այսօրւայ իրանահայ համայնքում տեղի ունեցող մի շարք խնդիրների բեմականացումն էր:

«Կասկած» թատրոնը ցուցադրում էր երիտասարդ զոյգի կեանքից մի դրւագ որտեղ վառ գոյներով մարմնաւորում էր զոյգերի փոխյարաբերութեան ըմբռնման վերաբերեալ: Իսկ «Զոքանչիս սիթիզէնշիփի քննութիւնը» բեմադրութիւնը արդէն ԱՄՆ-ում բնակւող իրանահայ ընտանիքի խնդիրներն ու մի շարք իրադարձութիւններ էր պատկերում:

Ներկայացման ընթացքին ներկայ եղան մի շարք հրաւիրեալներ յանձինս Կենտդոնական վարչութեան նախագահ ընկ. Գէորգ Վարդանը, որը բեմ հրաւիրւելով խրախուսական խօսքերով ողջունեց մասնակիցներին:

Մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում խմբի բեմադրիչ՝ պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանին, դերակատարներին, յանձնախմբին եւ կուլիսներից այն կողմում աշխատող բոլոր այն անձանց որոնք ոչ մի ջանք չեն խնայել ներկայացումները իրականացնելու համար:

Ոյժ ու կորով ենք ցանկանում բոլորին: 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։