Հա

Համայնք

08/12/2018 - 15:20

Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն: Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը  նախագահեց  եւ քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանը:

Թեմակալ առաջնորդը անդրադառնալով 30 տարիներ առաջ Հայաստանում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժին, որին զոհ գնացին աւելի քան 26 հազար հայորդիներ, կարեւորեց հայ ժողովրդի գոյատեւելու եւ նորը կերտելու անկոտրուն կամքին եւ դրա վառ ապացոյցը համարեց այսօրւայ Արցախը:

Արարողութեանը ներկայ էին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս  Թովմասեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։