Հա

Համայնք

09/12/2018 - 11:50

Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայ ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայ ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին: 

Հայ ակումբում, Սրբազան Հօրը դիմաւորեց Ակումբի վարչութեան փոխ-ատենապետ՝ ճարտարագէտ Էդւարդ Զոհրաբեանը: 

Սրբազան Հայրը շրջագայեց Ակումբից ներս եւ գոհունակութեամբ նկատեց, որ շինարարական եւ կառուցման հետ կապւած աշխատանքների գլխաւոր բաժինը վերջացել է եւ մնացեալը ընթացքի մէջ է: 

Թէ պրն. Արամեանը եւ թէ պրն. Զոհրաբեանը վստահեցրին, որ աշխատանքները նախանձախնդրօրէն շարունակւում են հսկողութեամբ ճարտարագէտ Արմին Էսմաիլզադէի եւ վերին հսկողութեամբ՝ պրն. Նորայր Արամեանի: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքը եւ առաւել ուժ ու կորով մաղթեց աշխատողներին, յոյս յայտնելով, որ շուտով աշխատանքները կաւարտւեն եւ Հայ ակումբը կը վերսկսի իր ծառայական աշխատանքները:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Սուրբ եւ անմահ պատարագ եւ յատուկ աղօթք Հայաստանի եւ Արցախի խաղաղութեան համար
    Սուրբ եւ անմահ պատարագ եւ յատուկ աղօթք Հայաստանի եւ Արցախի խաղաղութեան համար

    Շաբաթ, 24 հոկտեմբեր 2020 երեկոյեան ժամը 16։30-17։30 եւ կիրակի, 25 հոկտեմբերի առաւօտեան ժամը 9։00-երեկոյեան 16:00 Թեհրանի մեր ծխական եկեղեցիներում կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցան կրօնական արարողութիւններ (կիրակնամուտի ժամերգութիւն եւ ս․ պատարագ) եւ երիտասարդական մոմավառութիւն վասն խաղաղութեան եւ հայ նահատակների հոգիների հանգստեան համար։

  • Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն
    Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն

    Չորեքշաբթի, թւականիս 21 հոկտեմբերին, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

  • Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան
    Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան

    Սիրելի հայրենակիցներ, 

    Համաշխարհայնացւած-կլոբալիզացւած այսօրւայ աշխարհը կանգնած է բազմազան եւ բազմապիսի մարտահրաւէրների առաջ։ Աշխարհի այսպէս կոչւած տէրերը, աւելի ճիշտ իրենք իրենց տէր կարծողները դժւարանում են իմանալ եւ կամ ճիշտ կերպով գնահատել թէ իրականութիւնում ի՞‎նչ է պատահում այս պահին, իրենց շրջապատում եւ կամ որո՞նք են իրողապէս այսօրւայ մարտահրաւէրներն ու այլընտրանքները, որոնցով եւ կարողանան ճիշտ կերպով կողմնորոշւել եւ դրանք դարձնեն իրենց ուշադրութեան առանցքը։

  • Դատապարտում ենք
    Դատապարտում ենք

    27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

  • Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար
    Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

    Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։