Հա

Համայնք

14/01/2019 - 09:10

Հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ

Հինգշաբթի, յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող Նահատակների մեծարման ժողովրդական կազմակերպութեան (ՖԱԴԱՔ)  նախաձեռնութեամբ, կայացաւ հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։

Հինգշաբթի, յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող Նահատակների մեծարման ժողովրդական կազմակերպութեան (ՖԱԴԱՔ)  նախաձեռնութեամբ, կայացաւ հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։ 

Ծրագիրը կազմակերպւել էր Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով։ 

Միջոցառումը կայացաւ Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանութեան (լրտեսական որջ) շէնքի Բասիրաթ դահլիճում։

Ծրագրին ներկայ էին հայ նահատակ զինւոր՝ Ալֆրէդ Գաբրիի հայրը, պատերազմի վիրաւոր՝ Ալբերտ Մահմուդլուն եւ Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ տկն. Վալենտին Յարթունեանը, պրն. Շահէն Միրզայեանսը եւ պրն. Գասպար Ամիրխանեանը: Ներկայ էին նաեւ մեծ թւով մուսուլման, հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների ընտանիքներ եւ Իսլ. խորհրդարանում զրադաշտականների պատգամաւորը։

Միջոցառման  ընթացքում մեծարւեցին եւ  գնահատագրեր ստացան նահատակ Ալֆրէդ Գաբրիի հայրը եւ պատերազմի անձնուրաց վիրաւոր՝ Ալբերտ Մահմուդլուն, իսկ քանի որ նահատակ զինւոր Վիգէն Կարապետեանի մայրը, վատառողջ էր եւ բացակայում էր ծրագրից, նրա գնահատագիրը ստացաւ պատերազմի անձնուրաց վիրաւոր՝ Շահէն Միրզայեանսը։

Ծրագրում գնահատագիր տրւեց նաեւ զրադաշտական նահատակ զինւոր՝ Խադեմիի մօրը, որը իր ելոյթում մեծարելով բոլոր նահատակներին շեշտեց, որ մեր զաւակները եւս իրենց պարտքը համարեցին հայրենիքի պաշտպանութեան համար իրենց մուսուլման եղբայրների կողքին մարտնչեն եւ իրենց կեանքի գնով դիմակայեն թշնամուն։

Ծրագրում ելոյթ ունեցաւ նաեւ Իսլ. խորհրդարանի զրադաշտների պատգամաւոր՝ դոկտ. Էսֆանդիար Էխթիարին, իսկ միջոցառումը աւարտւեց ֆիլմի ցուցադրումով։

Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների յանձնախումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։