Հա

Համայնք

16/03/2019 - 11:45

Պասի ճաշատեսակների փառատօն՝ «Թունեան» դպրոցում

Թւականիս, չորեքշաբթի մարտի 13-ին, հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցում, դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհուրդը կազմակերպել էին «Մեծ պահքի ճաշատեսակների փառատօն»:

Թւականիս, չորեքշաբթի մարտի 13-ին, հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցում, դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհուրդը կազմակերպել էին «Մեծ պահքի ճաշատեսակների փառատօն»: 

Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի, ներկայ գտնւեց փառատօնին, շրջագայեց սեղանների շուրջ եւ ճաշակեց Փերիայի գիւղերի կանանց պատրաստած յատուկ կերակրատեսակները: Այցին ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամներ՝ տկն. Մելինդա Քարիմ Մասիհին եւ պրն. Սաքօ Ազիզեանը: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց այս նախաանձնախնդրութիւնը եւ թելադրեց, որ պահքը միայն եւ միայն նիւթականօրէն չհասկանան, այլ ջանանան իր հոգեւոր իմաստով էլ ապրենք: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։