Հա

Համայնք

17/03/2019 - 09:20

Այցելութիւն Հայ ակումբ

Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։ Հայ ակումբում Սրբազան Հօր եւ իր ընկերակիցներին միացան Հայ ակումբի վարչութեան նախագահ պրն. Վահէ Գերասիմեանն ու փոխ ատենապետ ճարտարագէտ Էդւարդ Զօհրաբեանը։

Սրբազան Հայրը իր ընկերակիցներով շրջագայեց Հայ ակումբում, ուրախութեամբ վերահասու եղաւ տարւած աշխատանքներին եւ մեծապէս գնահատեց շտապի ատենապետն ու վարչութեան անդամները, որոնք համագործակցաբար աշխատանքներին նախանձախնդրօրէն հետեւում են։

Յայտնենք որ վերանորոգութեան, վերանորոգման աշխատանքները մեծ թափով յառաջ են տարւում եւ յոյսով ենք, որ ոչ շատ հեռու ժամանակում Հայ ակումբը վերստին իր դռները բացելու է մեր համայնքի զաւակների առաջ, որոնք կարօտով այդ օրւան են սպասում։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։