Հա

Համայնք

10/04/2019 - 08:20

Արեւագալի արարողութիւն Ս. Աստւածածին եկեղեցում

Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արեւագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արեւագալի ժամերգութեան նախագահեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:

Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արեւագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արեւագալի ժամերգութեան նախագահեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզի սկզբում բացատրեց Արեւագալի արարողութեան մասին, ասելով՝ «Արեւագալի ամբողջ արարողութիւնները, սկզբից մինչեւ վերջ, խաղաղական եւ հանգստեան ժամերգութիւնները, մեր ուշադրութիւնը կենտրոնացնում են մէկ բանի վրայ՝ աւելացնել մեր հաւատքը եւ ճանաչել լոյսը եւ ճշմարտութիւնը»:

Սրբազան Հայրն ապա աւելացրեց՝ «Լոյսը եւ ճշմարտութիւնը, այսինքն Քրիստոսը, ճանաչելու համար պէտք է բոլորս հեռու մնանք մեղքերից եւ աշխարհի ցանկութիւններից»:

Ապա Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մեծ պահքի շրջանը ինքնագիտակցութեան եւ ինքնաքննութեան ժամանակն է: Մեծ պահքի իւրաքանչիւր օրը մեզ յիշեցնում է, որպէսզի մենք կարողանանք պատրաստւել Ծաղկազարդի համար, երբ պէտք է մենք կարողանանք հոգով տեսնել Քրիստոսին, որ մտնում է մեր սրտերի, մտքերի եւ էութեան մէջ: Դրան հասնելու համար, անկասկած հաւատքի կարիքն ունենք: Եթէ կասկածում ենք մեր հաւատքի վրայ, մենք չենք կարող մեղքերից եւ աշխարհի ցանկութիւններից հեռանալ»: «Հաւատքի հետ կապւած է մեր կեանքի գեղեցկութիւնը»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Աստւածածնի Երից ամաց ընծայման եւ Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօններ
    Ս. Աստւածածնի Երից ամաց ընծայման եւ Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօններ

    Համաձայն հրէական սովորութիւնների` ուխտապահ ծնողներն իրենց զաւակին երեք տարեկանից նւիրում էին տաճարին: Մարիամին տաճարի ընծայման դրւագը հայ եւ բոլոր մեծ եկեղեցիները ամէն տարի յիշատակում են նոյեմբերի 21-ին, որը կոչւում է՝ «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»:

  • Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Երեքշաբթի, 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովրդը։

  • Արեւագալի արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Թւականիս երեքշաբթի մարտի 26-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Մեծ պահքի չորրորդ Արեւագալի արարողութիւնը, նախագահութեամբ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի եւ մասնակցութեամբ բոլոր քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի:

  • Արեւագալի արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում

    Երեքշաբթի 2019 թւականի մարտի 19-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Մեծ պահքի երրորդ շաբաթւայ Արեւագալի արարողութիւնը, որտեղ ներկայ էին առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը:

  • Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում
    Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

    Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կատարւելու են Արեւագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։