Հա

Համայնք

17/04/2019 - 14:30

Պահանջատէր նոր սերունդը յարգեց Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, երէկ՝ ապրիլի 16-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր մանկապարտէզների, նախակրթարանների եւ տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ տարածքներ՝ Կենտրոնում, Զէյթունում եւ Սասունում գտնւող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում ներկայ գտնւելով, ծաղիկներ են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին եւ խնկարկել Նահատակների յիշատակին:

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, երէկ՝ ապրիլի 16-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր մանկապարտէզների, նախակրթարանների եւ տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ տարածքներ՝ Կենտրոնում, Զէյթունում եւ Սասունում գտնւող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում ներկայ գտնւելով, ծաղիկներ են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին եւ խնկարկել Նահատակների յիշատակին:

Միջոցառումների ընթացքում աշակերտները կատարում էին Տէրունական աղօթք, երգում «Սարդարապատ» քայլերգը, ունկնդրում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողմից աշակերտութեան համար յղած պատգամի ընթերցումը, բռունցքները վերամբարձ հնչեցնում օրւան յարիր պահանջատիրական կարգախօսեր եւ հանդէս գալիս ասմունքներով:

Ստորեւ ներկայացնում ենք երեք եկեղեցիներից պատկերներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։