Հա

Համայնք

18/05/2019 - 16:30

«Հայ կին» միութեան 80-ամեակի հանդիսութիւնը եւ «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը

80 երկար ու ձիգ տարիներ է, ինչ Թեհրանի հայ համայնքում իր ազգանւէր բազմաբովանդակ աշխատանքներով իր ուրոյն տեղն ու դիրքն է զբաղեցնում «Հայ կին» միութիւնը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 80 երկար ու ձիգ տարիներ է, ինչ Թեհրանի հայ համայնքում իր ազգանւէր բազմաբովանդակ աշխատանքներով իր ուրոյն տեղն ու դիրքն է զբաղեցնում «Հայ կին» միութիւնը:

Միութեան 80-ամեակի առիթով միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած իւրայատուկ հանդիսութիւնը եւ միութեան կողմից հրատարակւած «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը կատարւեց երէկ, մայիսի 17-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, մեծ թւով հրաւիրեալների մասնակցութեամբ:

Միջոցառմանը ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ոսկետառ Կոնդակը:

Հանդիսութիւնը մէկտեղւած էր միութեան կազմաւորումը եւ ծաւալած գործունէութիւնը արտացոլող ռադիոբեմադրութեամբ, բացման խօսքով, ուղերձների ընթերցումով, երգերի եւ երաժշտական կատարումներով, պարային կտորների ներկայացմամբ, միութեան վաստակաւոր անդամուհիներին գնահատելով, իսկ հանգուցեալ անդամուհիների յիշատակը մեծարելով:

Միջոցառումը իր մատուցմամբ իւրայատուկ էր, քանի որ միութեան կողմից ժամանակին լոյս ընծայւած «Հայուհին եւ իր տարազներ» գրքից մի քանի հայուհիներ տւեալ տարազներով մուտք գործեցին դահլիճ:

Ընթացքում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ձեռամբ կատարւեց «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը եւ յուշանւէրներ յանձնւեց: Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը:

Յարակից լուրեր

  • Պահպանելով հայ մշակոյթի դարաւոր պատմութիւնը. լոյս է տեսել Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը
    Պահպանելով հայ մշակոյթի դարաւոր պատմութիւնը. լոյս է տեսել Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

    Հայկական մշակոյթի ակունքները գալիս են դեռեւս հայկական ցեղային միութիւնների ու պետական կազմաւորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանօթ են ոչ միայն պահպանւած առասպելներից եւ կրօնական հաւատալիքներից, այլեւ պեղումների նիւթերից: Մշակոյթի ճիւղերն են լեզուն, գրականութիւնը, ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը, նկարչութիւնը, երաժշտարւեստն ու պարարւեստը, թատրոնն ու կինոն եւ այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակոյթը ձեւաւորւել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Սփիւռքում:

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։