Հա

Համայնք

18/05/2019 - 16:40

«ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ Կրթական խորհրդի համատեղ նախաձեռնութեամբ ցուցահանդէս՝ մասնակցութեամբ աւելի քան 160 աշակերտների

«Ցեղասպանութեան նահատակների յիշատակին աշխատանք պատրաստած պատանու կամ մանկան անհատականութեան մէջ դրոշմւելու է ինքնութեան եւ պահանջատիրութեան ոգու երանգը»,-իր օրհնանքի խօսքում նշեց Սրբազան Հայրը աշակերտական նկարչութիւնների ու ձեռարւեստի ցացահանդէսի գնահատագրերի բաշխման երեկոյին, միաժամանակ բարձր գնահատելով Կրթական խորհրդի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան համատեղ կազմակերպած նախագիծը:

Հայոց Ցեղասպանութիւնը եւ պահանջատիրութիւնը մատաղ սերնդի պատկերացումներով

 

«ԱԼԻՔ» - «Ցեղասպանութեան նահատակների յիշատակին աշխատանք պատրաստած պատանու կամ մանկան անհատականութեան մէջ դրոշմւելու է ինքնութեան եւ պահանջատիրութեան ոգու երանգը»,-իր օրհնանքի խօսքում նշեց Սրբազան Հայրը աշակերտական նկարչութիւնների ու ձեռարւեստի ցացահանդէսի գնահատագրերի բաշխման երեկոյին, միաժամանակ բարձր գնահատելով Կրթական խորհրդի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան համատեղ կազմակերպած նախագիծը:

Մէկօրեայ այս ցուցահանդէսը տեղի ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնում, որտեղ ցուցադրութեան էին հանւել շուրջ 62 նկարչական աշխատանքներ: Այս մասին պատմելով ցուցահանդէսի ընդ. պատասխանատու՝ Հայնուշ Աբնուսեանը նշեց, որ նկարչութիւնների կողքին ցուցադրւում են նաեւ թւով 45 ձեռքի աշխատանքներ՝ Ծիծեռնակաբերդի մակետներից սկսած, վերջացրած խաչքարերի կրկնօրինակներով, որոնք պատրաստւել են բնօրինակների լուսանկարների վրայից կամ նոյնիսկ երեխաների պատկերացմամբ:

 «ՀՈՒՍԿ» հաստատութեան ներքին քարոզչական յանձնախմբի նախագահը յաւելեց, որ ցուցահանդէսին յայտագրւելու կոչը հրապարակւել էր մարտ ամսւայ երկրորդ կէսին, որին ընդառաջել է շուրջ 160 աշակերտ- աշակերտուհիներ՝ 10 դպրոցներից: Նա յայտնեց նաեւ, որ ցուցահանդէսի պատասխանատուները պատրաստ են ընդառաջելու միւս միութիւններում ցուցահանդէսը կրկնելու առաջարկներին եւս:

Ծրագրի երկրորդ բաժնում այցելուները հրաւիրւեցին «Յովհաննէս Թումանեան» սրահ, որտեղ մասնակցող աշակերտներին յանձնւեց ցուցահանդէսին մասնակցելու վկայագիրն ու գնահատագրերը:

Նոյն առիթով ելոյթ ունեցաւ ԿԽ-ի ատենապետ Անէթ Բաղդասարեանը, ով ողջունելով «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնած նախագիծն ԿԽ-ի համագործակցութեան փաստը, ինչպէս նաեւ աշակերտների վրայ թողած դրական լիցքերը, ցանկալի համարեց նման աշխատանքներում հայոց դպրոցների ներգրաւածութիւնը:

Մասնակցող աշակերտների գնահատագրերի յանձնումից յետոյ, ծրագիրն անցաւ գեղարւեստական բաժնին, որտեղ ասմունքային, երգային ու երաժշտական կատարումներով հանդէս եկան ԿԽ-ի մշակութային յանձնախմբի միաւորի սաները:

Յարակից լուրեր

  • Ախտահանիչ սարքերի եւ հեղուկի տրամադրում՝ դպրոցներին եւ մանակապարտէզներին
    Ախտահանիչ սարքերի եւ հեղուկի տրամադրում՝ դպրոցներին եւ մանակապարտէզներին

    Հաշւի առնելով կորոնավիրուսի արագ տեմպերով տարածումը եւ դրա դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ պարբերաբար կիրառւում են քայլեր վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

  • Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն
    Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն

    Չորեքշաբթի, թւականիս 21 հոկտեմբերին, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

  • «Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ
    «Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ

    Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ եւ քահանայ հայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:

  • Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը
    Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը

    Չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Թեհրանը գտնւում է վարակի կարմիր վիճակում, այնուամենայնիւ Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից որոշում կայացւեց՝ սեպտեմբերի 5-ից սկսել դասերը հանրակրթական դպրոցներում:

  • Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի
    Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի

    Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։