Հա

Համայնք

23/05/2019 - 11:20

Գերմանախօս եկեղեցու պատւելին ազգային առաջնորդարանում

Չորեքշաբթի, մայիսի 22-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հանդիպեց Թեհրանի գերմանախօս եկեղեցու պատւելիին՝ Քիրստիին եւ իր երկու հիւր պատւելիներին:

Այցելուներն ընդհանրապէս հետաքրքրւած էին աշխարհի հայոց եկեղեցիներով եւ հայ ժողովրդով:

Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններ տւեց մեր եկեղեցու, ժողովրդի եւ Հայոց Ցեղասպանութեան, բարեսէր գերմանացի պատւելիների օժանդակութիւնները  մեր որբերին եւ աղետահար ժողովրդին, յիշելով մանաւանդ Իւհաննէս Լեբսիւսին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։