Հա

Համայնք

23/05/2019 - 13:40

Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

Երէկ՝ մայիսի 22-ի երեկոյեան, 33 պատգամաւորների մասնակցութեամբ Պատգամաւորական ժողովը առաջիկայ երկամեայ գործադիր աշխատանքների համար ընտրեց նորընտիր Թեմական խորհրդի 11, Կրօնական խորհրդի 7 եւ Հաշւեքննիչ մարմնի 9 անդամներին: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ եւ Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ տկն. Սէյէդիի ներկայութեամբ, նախ պատգամաւորները երկու ցանկով ընտրեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, ապա միաձայնութեամբ ընտրեցին Հաշւեքննիչ մարմնին եւ Կրօնական խորհրդին: Իւրաքանչիւր ընտրութիւնից առաջ քւէախոյզ յանձնախումբը ընթերցում էր երկու խորհրդի եւ մէկ մարմնի համար առաջադրւած թեկնածուների հակիրճ կենսագրական տւեալները, որից յետոյ պատգամաւորները անցնում էին ընտրութեան:

Նշենք, որ նորընտիր մարմինների անձնակազմերի մասին շուտով ՊԺ-ը հանդէս է գալու առանձին՝ պաշտօնական հաղորդագրութեամբ:

Նորընտիր գործադիր մարմինների ցանկը պաշտօնապէս գրանցւելուց յետոյ, Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը թողեց ժողովը եւ յայտարարւեց դադար:

Դադարից յետոյ, ժողովը ունկնդրեց Բանաձեւային յանձնախմբի կողմից Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ Կրօնական խորհրդի մասին ներկայացւած գնահատականները, ապա պատգամաւորների կողմից կատարւեց նկատառումներ եւ շտկումներ, որից յետոյ ժողովականները միաձայնութեամբ հաստատեցին Բանաձեւային յանձնախմբի ներկայացրած գնահատականները:

Աւարտին շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդին, ՊԺ-ին եւ խորհրդի անդամներին երկամեայ կտրւածքով ցուցաբերած համագործակցութեան համար: Կրօնական խորհրդի անունից Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը եւս իր շնորհակալութիւնը յայտնեց Թեմակալ առաջնորդին եւ Թեմական խորհրդին՝ կատարած աշխատանքների համար:

Յաջորդիւ, ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը իր ելոյթի ընթացքում նշեց, որ պատգամաւորներին է ներկայացւել առաջիկայ ծրագրերի փաթեթ-առաջարկները, որը պատգամաւորների քննարկումներից եւ ներկայացւող առաջարկութիւններից յետոյ եւ ՊԺ-ի նիստում քննարկւելով, յանձնւելու է նորընտիր Թեմական խորհրդին, որպէսզի այդ լոյսի տակ առաջիկայ Թեմական խորհուրդը ներկայացնի իր երկամեայ ծրագիրը: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, որ տարբեր հարցերի առումով միշտ խորհրդակցել է ՊԺ-ի հետ: Ատենապետը նաեւ ցաւով անդրադարձաւ, որ, դժբախտաբար, եղել են պարագաներ, որ ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի հաստատած որոշ ծրագրեր ցաւօք չեն իրագործւել: Ուստի, անհրաժեշտ է բոլոր ենթակառոյցները աշխատեն նոյն որոշումների իրագործման ուղղութեամբ:

Վերջում եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը եւ կարեւորութեամբ անդրադարձաւ առգոյ տնտեսական տագնապին, ընդգծելով, որ երբ մենք հիմնականօրէն մեր կեանքը վերատեսութեան ենթարկենք, կը կարողանանք լուծել դժւարութիւնները: Սրբազան Հայրը անհրաժեշտ համարեց բոլոր բնագաւառներում, դա լինի կրթական, հասարակական, թէ՝ ազգային, վերատեսութեան անհրաժեշտութիւնը եւ ժողովրդին կոչ ուղղեց հրաժարւել անտեղի եւ շռայլութեան գնացող ոչ-կարեւոր ծախսերից, ընդգծելով, որ անհրաժեշտ է արմատական ուսումնասիրութիւն՝ արմատական փոփոխութեան համար: Թեմակալ առաջնորդը կարեւորեց դժւարութիւնների կարգաւորման համար համագործակցութիւնը եւ համախորհուրդ աշխատանքը:

Յարակից լուրեր

  • Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Երկրում կորոնավիրուսից առաջացած տագնապը դիմագրաւելու պարտաւորութեան առաջ է կանգնած ամէն մի քաղաքացի:

  • Պատգամաւորական ժողովի հաստատումով ընտրւեցին բոլոր մարմինների եւ խորհուրդների անդամները
    Պատգամաւորական ժողովի հաստատումով ընտրւեցին բոլոր մարմինների եւ խորհուրդների անդամները

    Երէկ չորեքշաբթի, նոյ. 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դաճլիճում շարունակւեց Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին:

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

    Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։