Հա

Համայնք

25/05/2019 - 15:30

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում նշւեց հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու առիթով, երէկ՝ մայիսի 24-ին, առաւօտեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու առիթով, երէկ՝ մայիսի 24-ին, առաւօտեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Ս. պատարագի ընթացքում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր քարոզի ժամանակ անդրադառնալով հանգուցեալ Էմամ Խոմէյնիի անհատականութեանը, ընդգծել է. «Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ունեցաւ այս երկրի աննահանջ եւ այս երկրի պատմութեան եւ պատմութեան ճշմարտութեամբ կրօնական իմաստութեամբ լեցուն իր հոգեւոր առաջնորդը՝ Էմամ Խոմէյնիին, որ առանց զէնքի իր յեղափոխութիւնը առաջ տարաւ եւ ամբողջ երկրի ու ժողովրդի կեանքը բարեփոխեց ու յեղափոխականացրեց: Եթէ ուսումնասիրենք ժողովուրդների կեանքը, նրանք, ովքեր առաջնորդներ եւ ղեկավարներ են ունեցել պատահականօրէն ժողովուրդը նրանց չի հետեւել, այլ համոզւած լինելով, որ նրանց կեանքը պատւանդանւած է ճշմարտութեան վրայ, հայրենասիրութեան վրայ հետեւել են նրանց»: Քարոզի այլ բաժնում Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ հանգուցեալ էմամ Խոմէյնին յարգանք էր տածում իրանահայերի նկատմամբ: Սրբազան Հայրը անդրադարձաւ տարածաշրջանում Իրանի անժխտելի հզօրութեանը եւ աւելացրեց, որ Իրանը ունի իր իրաւունքները եւ ոչ ոք իրաւունք չունի Իրանին զրկելու իր իրաւունքներից:

Արարողութեանը ներկայ էին պետական հիւրեր, ինչպէս հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան տարելիցը նշող Կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին, ազգային իշխանութեան ներկայացուցիչները:

Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր հանդիպում, որի ընթացքում, Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ Էմամ Խոմէյնիի սկզբունքների  հաւատարմութիւնը:

Ընթացքում, Մոհամմադ Ռեզա Մովահեդին իր գնահատանքը յայտնեց իրանահայութեանը, ազգային իշխանութեանը եւ Սրբազան Հօրը, որ միշտ իրենց համագործակցութիւնն են ցուցաբերել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։