Հա

Համայնք

29/05/2019 - 14:35

Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով

Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով թւականիս մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս.պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն: Իսկ ս. պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում եւ Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով թւականիս մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս.պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն: Իսկ ս. պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում եւ Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ս. պատարագի ընթացքում եւ Դրօշի օրհնութեան արարողութիւնից յետոյ, որը մէկտեղւեց դպրաց դասի կողմից «Մեր Հայրենիք» օրհներգի հնչիւններով՝ Սրբազան Հայրը քարոզեց: Քարոզի ընթացքում  Սրբազան Հայրը անդրադառնալով հայ ժողովրդի հայրենասիրական ոգու առկայութեանը ընդգծեց. «Մեր ժողովուրդը հազարաւոր տարիների ընթացքում տէրն է եղել իր հայրենիքի եւ իր հայրենիքի ամբողջականութեան համար, չի խնայել ամենաթանկը՝ իր կեանքը»:

Ս. պատարագի աւարտին Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն: Կրօնական արարողութեանը ներկայ էին՝  Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ պրն. Թովմաս Թովմասեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ  եւ հայրենակիցներ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։