Հա

Համայնք

30/05/2019 - 13:10

Յարգանքի տուրք՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի յիշատակին

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու նպատակով արդէն երկրում մեկնարկել են ծրագրեր:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու նպատակով արդէն երկրում մեկնարկել են ծրագրեր:

Այդ առիթով երէկ, մայիսի 29-ին, Իրանում կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ներկայ գտնւելով հանգուցեալ Էմամի դամբարանում, ծաղկեպսակ տեղադրելով նրա գերեզմանին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նրա յիշատակին: Այդ առիթով երէկ, կէսօրին ազգային առաջնորդարանից մի պատւիրակութիւն, որին անդամակցում էին Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը եւ ազգային մարմինների ու Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ, մեկնեցին հանգուցեալ Էմամի դամբարան:

Դամբարանում նախ կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները միասնաբար ծաղկեպսակ տեղադրեցին հանգուցեալ էմամի շիրիմին, որից յետոյ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան տարելիցը նշող Կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւնների յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով, կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ժողովրդի միասնականութեանը:

Միջոցառմանը իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ իր խօսքն ուղղեց հանգուցեալ էմամ Խոմէյնիի անհատականութեան մասին: Թ. Հ. թեմի անունից արտայայտւեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, աղօթելով հանգուցեալ Էմամի հոգու խաղաղութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։