Հա

Համայնք

01/06/2019 - 14:20

Հաղորդագրութիւն

Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.- 

 

Ա- ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

-Արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան՝     ատենապետ

-Արժ. Տ. Մաշտող քհնյ. Խաչատրեան՝               փոխատենապետ

-Արժ. Տ. Սահակ  քհնյ. Խոսրովեան՝                  ատենադպիր

-Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեան՝                փոխատենադպիր

 

Բ-ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

-Տիար Նորայր Արամեան՝                         ատենապետ

-Տիար Արա Շահվերդեան՝                        փոխատենապետ

-Տիար Վահէ Թարոյեան՝                          ատենադպիր

-Տիկին Լինդա Ղարախանեան՝                  փոխատենադպիր

-Տիար Սուրէն Քեշիշեան՝                         նիւթականի պատասխանատու

 

Գ -ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ

-Տիար Վարդգէս Եդգարեան՝                        ատենապետ

-Տիար Հայդուկ Մուրադխանեան՝                  փոխատենապետ

-Օր. Անի Իսկանդարեան՝                            ատենադպիր

-Օր. Գիլդա Իսրայէլեան՝                            փոխատենադպիր

 

Հայոց թամի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ու Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանը շնորհաւորեցին նորընտիր կազմերի դիւաններին, շնորհաւորեցին երեք մարմինների անդամներին, որոնք այս օրերի դժւարին պայմաններում յանձն առան աշխատել եւ յաջողութիւն ու համբերատար եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեցին բոլորին:

Վերը նշւածը հաղորդում ենք առ ի գիտութիւն:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

29 մայիսի 2019,

Թեհրան

Յարակից լուրեր

  • Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն
    Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն

    Չորեքշաբթի, թւականիս 21 հոկտեմբերին, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

  • Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան
    Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան

    Սիրելի հայրենակիցներ, 

    Համաշխարհայնացւած-կլոբալիզացւած այսօրւայ աշխարհը կանգնած է բազմազան եւ բազմապիսի մարտահրաւէրների առաջ։ Աշխարհի այսպէս կոչւած տէրերը, աւելի ճիշտ իրենք իրենց տէր կարծողները դժւարանում են իմանալ եւ կամ ճիշտ կերպով գնահատել թէ իրականութիւնում ի՞‎նչ է պատահում այս պահին, իրենց շրջապատում եւ կամ որո՞նք են իրողապէս այսօրւայ մարտահրաւէրներն ու այլընտրանքները, որոնցով եւ կարողանան ճիշտ կերպով կողմնորոշւել եւ դրանք դարձնեն իրենց ուշադրութեան առանցքը։

  • Դատապարտում ենք
    Դատապարտում ենք

    27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

  • Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար
    Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

    Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։